Կարտոֆիլահան

Կարտոֆիլահավաքիչ-լասաշար մեքենա, կարտոֆիլահան, կարտոֆիլի պալարները քանդող և լասաշարող մեքենա:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական բանող մարմիններն են՝ կարտոֆիլի երկու շարքերը քանդող սեղանաձև խոփերը, քանդված զանգվածը թափահարող ձողավոր էլևատորը, հողակոշտերի ջարդման օդաճնշիչ բալոնները, փրանջատիչ փոխադրիչները, պալարները լասաշարող լայնակի փոխադրիչները:
Կարտոֆիլահավաքիչ-լասաշար մեքենան գործողության մեջ է դրվում տրակտորի հզորության արտարկման լիսեռով:
Աշխատանքի սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկփուլ բերքահավաքի ժամանակ կարտոֆիլահավաքիչ-լասաշար մեքենան քանդում է կարտոֆիլի երկու շարք, հողակոշտերն ու փրերը, զատում է պալարներից և դրանք լասավորում: 2-րդ և 3-րդ անցման ժամանակ կարտոֆիլահավաքիչ-լասաշար մեքենան պալարները շարում է 1-ին անցման ժամանակ գոյացած լասերի միջև: Ընդհանուր լասի մեջ կարող են շարվել նաև 4-րդ և 5-րդ շարքից հանված պալարները: Այնուհետև լասերը հավաքում են կարտոֆիլահավաք կոմբայնով:
Կոմբինացված եղանակով բերքահավաքի դեպքում 1-ին անցման ժամանակ կարտոֆիլահավաքիչ-լասաշար մեքենան պալարները լասաշարում է երկու չքանդված շարքերի միջև: Վերջիննները քանդելիս կարտոոֆիլահավաք կոմբայնը միաժամանակ հավաքում է ավելի վաղ շարված լասերը:
Կարտոֆիլահավաքիչ-լասաշար մեքենայի արտադրողականությունը 0,3-0,5 հա/ժ է:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |