Կարուզել կամուրջ
![]() | |
Անունով | carrousel? |
Երկիր | ![]() |
Տեղանք | Փարիզ, Փարիզի 1-ին շրջան, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզի 7-րդ շրջան, Saint-Germain-des-Prés?, Սեն Ժերմեն լ'Օքսերուա և Saint-Thomas-d'Aquin? |
Տեսակ | ճանապարհային կամուրջ |
Նյութ | երկաթբետոն |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Սեն |
Ճանապարհ | road network of Paris? |
Ճարտարապետ | Gustave Umbdenstock? |
Երկարություն | 168 մետր |
![]() | |
![]() |
Կարուզել կամուրջ, անցնում է Սեն գետի վրայով և գետափնյա Տյուլրին կապում է գետափնյա Ոլտերին, որոնք գտնվում են Փարիզում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1834 թվականին Լուի Ֆիլիպ 1-ին թագավորը անվանել է Կարուզելի կամուրջ, որովհետև այն գտնվում է Կարուզել հրապարակի դիմաց, որը ստացել է իր անվանումը զինվորական շքերթի ներկայացումից,որն անցկացվում էր այդ վայրում՝ Լյուդովիկ XIV-ի ժամանակ, 1662 թվականի հունիսի հինգից յոթը՝ իր որդու ծննդյան կապակցությամբ[1].:
Ճարտարապետ Անտուան Ռեմի Պոլոնսոին հաջողվեց ստեղծել կառույց, որը նավատորմական էր մի քանի բնագավառներում։ Կառուցելու ժամանակ կիրառվել է համեմատաբար նոր նյութ՝ փայտի հետ չուգուն։ Կամրջի ամեն անկյունում կառուցվեցին Լուի Պետիսոյի դասական ոճի քարե այլաբանական քանդակներ, որոնք ցույց էին տալիս արդյունաբերությունը, առատությունը, քաղաք Փարիզը և Սենուն։ կամրջի երկարությունը 169,5 մետր էր, լայնությունը 11,85 մետրն էր։ Այն բաղկացած էր երեք կամարներից՝ յուրաքանչյուրը 47,65 մետր։
1906 թվականին՝ 7 տասնամյակ օգտագործելուց հետո պահանջվեց լուրջ վերականգնում՝ փայտյա տարրերը փոխարինվեցին երկաթյայով։ Այնուամենայնիվ 20-րդ դարում կամուրջը նեղ էր։ 1930 թվականին նրա բարձրությունը գետի վրա ճանաչվեց ոչ բավարար գետային փոխադրումների համար և որոշվեց հրաժարվել դրանից, որպեսզի նորը կառուցեն, մի քանի մետր ներքև։ Ճարտարապետներ՝ Գասպարդը, Տուրի, Գուստավ Ումբենդստոկը և ինժեներ Լանգը փորձեցին պահպանել փարիզեցիների համար առօրյա դարձած կամրջի ուրվագիծը։ Նոր, եռաշերտ երկաթյա կամուրջը, որի լայնությունը 33 մետր էր, պատրաստված էր 1935-1939 թվականներին, հասնում էր Լուվրին հակառակ աջ ափով՝ Տրիումֆալյան Կարուզել վայրին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Раймонд Кено.Знаете ли вы Париж? (Raymond Queneau: Connaissez-vous Paris?, éditions Gallimard, collection Folio, 2011, p.117-118.)
- ↑ История моста Archived 2011-10-14 at the Wayback Machine. (ֆր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|