Կարոլ Ռաբադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլ Ռաբադի
Ծնվել էդեկտեմբերի 14, 1977(1977-12-14) (46 տարեկան)
ԾննդավայրԱմման, Հորդանան
ԿրթությունEmbry–Riddle Aeronautical University?
Մասնագիտությունօդաչու

Կարոլ Ռաբադի (Carol Rabadi, դեկտեմբերի 14, 1977(1977-12-14), Ամման, Հորդանան), հորդանանցի օդաչու, Royal Jordanian ավիաընկերության աշխատակից։ 2009 թվականին եղել է արաբ կանանց առաջին թռիչքային անձնակազմի կապիտան։ Կարոլն օդային գծի հրահանգիչ է, սիմուլյատորի հրահանգիչ և A320 ինքնաթիռի օդուղին ստուգող կապիտան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլ Ռաբադին ավիացիայի բնագավառում կարիերա սկսելու մասին մտածել է դեռ մանկուց, երբ Կիպրոս Հորդանան թռիչքի ժամանակ նստել է օժանդակ նստատեղի վրա[1]։ Ավիացիոն գիտությունների բակալավրի աստիճան ստացել է Ֆլորիդայի Դեյթոն Բիչ քաղաքի Էմբրի Ռիդլ ավիացիոն համալսարանից[2]։ Ավարտելուց երկու ամիս անց` 1999 թվականին, միացել է Royal Jordanian ավիաընկերությանը[1][3]։ 2009 թվականին Հորդանանի պատմության մեջ դարձել է երկրորդ կին կապիտանը։ Հորդանանի առաջին կին կապիտան 1985 թվականին դարձել է Թաղրիդ Ակաշեհը[4]։

Ի սկզբանե Ռաբադին երկու տարի աշխատել է որպես ավիաընկերության օժանդակող անձնակազմում, որը բնորոշ էր ավիաընկերության հավաքագրման քաղաքականությանը կադետ օդաչուների համար։ Ռաբադին շուրջ վեց տարի եղել է երկրորդ օդաչու` թռիչքներ կատարելով Airbus A320 ընտանեկան և A340 օդանավերով։ Դեռ այն ժամանակ նա կարողանում էր որպես կապիտան հանդես գալ Embraer E-Jet ընտանեկան օդանավով[1]։ Ավելի քան 100 ուղևորի հետ առաջին թռիչքն իրականացրել է 2009 թվականի հոկտեմբերին` վերադառնալով Աթենքից[5]։ Այս թռիչքը Royal Jordanian ավիաընկերությունն առաջին անգամ էր իրականացնում միայն կին անձնակազմով[6], որին հաջորդել են նմանատիպ բազմաթիվ թռիչքներ[2]։ Ռաբադին անդամակցում է ԿԻն օդաչուների «99» միջազգային կազմակերպությանը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Girl Power – JORDAN'S FEMALE PILOT REVOLUTION». Aviator. 2006 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 Rabadi, Carol. «The Big Story: a testimony from Carol Rabadi, the second Jordanian female airline captain» (PDF). UNESCO. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Female Pilots are Living the Dream». Dubai Air Show. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. Wright, Mike (2014 թ․ մարտ). «The Dawn of Women in Aviation». Global Aviator. Vol. 6, no. 3. էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. «Arab women take to the skies in landmark move». Al Arabiya. 2009 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Royal Jordanian operates first all-female crew flight». Embassy of the Hashemite Kingdom of Jordan. 2009 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. «Arabian Section 99's female pilots enjoy Abu Dhabi tour». Saudi Gazette. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.