Կարմրավոր մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրավոր մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ, գյուղ Առինջ
ԹեմԿոտայքի թեմ

Կարմրավոր մատուռ, գտնվում է Առինջ (հին) գյուղի սահմանագծում, ծովի մակերևույթից 1324 մ բարձրության վրա։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1970-ական թվականների վերջերին բավականաչափ քայքայված մատուռը 2014 թ․ ենթադրվում է ամբողջական վերականգնման[1]։2014 թվականին Կարմրավոր մատուռի տարածքում իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններ։ Հեռացվում է դարերի ընթացքում կուտակված ավելորդ հողը, թափուր պատվանդանների մեջ են կանգնեցվում մի քանի խաչքարեր[2]։

Մատուռն ունի հատկապես ԺԳ (18-րդ) դարում տարածում գտած միանավ թաղածածկ փոքր չափերի բազիլիկ հորինվածք՝ արևելքում կիսաշրջան եզրագծով խորանով, արևմտյան ճակատից բացված միակ մուտքով և հակադիր ճակատներից (արևելյան և արևմտյան) դեպի ներս լայնացող զույգ լուսամուտներով։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրավոր մատուռի շուրջ տարածված գերեզմանոցում առկա խաչքարերից և տապանաքարերից մի քանիսն ունեն դեռևս ընթեռնելի կամ արդեն եղծված (կամ դրանց վերծանումը մեր փորձառությունից վեր եղած) արձանագրություններ։ Ահա դրանք․

Նկարագրություն Արձանագրություն Հրատարակություն
Տապանաքար․ ուղղանյունաձև, եռանիստ վերնամասով, արձանագրությունը՝ 3 տող․ Այս է հանգիստ պարոն Բիծին, որ տղա հասակ[աւ] | փոխեցաւ առ Ք(րիստոս) և թողեալ ծնողաց իւր |տրտմու(թիւն) թվ(ա)կ(ա)ն ՋԷ (1458)՝ մահ սորա։ Հրատ․ առաջին անգամ։
Տապանաքար․ ուղղանյունաձև, եռանիստ վերնամասով, արձանագրությունը՝ 2 տող․ Այս է հանգիստ պարոն Խոթլուբակին՝ որդի պարոն Փիրուզին, | ․․․յին յիշէցէք ի Ք(րիստոս), թվ(ին) ՋԻ (1471 Հրատ․ առաջին անգամ։
Տապանաքար․ ուղղանյունաձև, արձանագրությունը՝ մասամբ եղծված 2 տող․ Այս է հանգիստ Ած(ապ)ովին թվ(ին) ՋԽ (1491) յիշէցէք ի Ք(րիստոս), ամէն։ Հրատ․ առաջին անգամ։
Տապանաքար․ ուղղանյունաձև, արձանագրությունը՝ թերավարտ 1 տող Այս է հանքիստ կարճայհասակ․․․ Հրատ․ առաջին անգամ[3]։
Տապանաքար․ ուղղանյունաձև, 3 տողերից մեկը կենտրոնում՝ օղակաձև շրջանակի ներքո․ Սայ է ․․․ ս(ուր)բ Նշանին, որ կ[ար]- | ճաւրեայ առ ա(ստուած) փոխեցաւ․․․։ | Այս է հանգիստ ․․․բէկուն։ Հրատ․ առաջին անգամ[4]։
Տապանաքար․ ուղղանյունաձև, միջնամասից ճաքած, արձանագրությունը՝ 3 տող․ Այս է տապան Ալատատին, որ կար-ճ|աւրեայ առ ա(ստուա)ծ փոխեցաւ եւ դառն սու[գ ե]թող ընդանեաց, | թ․․․․։ Հրատ․ առաջին անգամ[4]։
Տապանաքար․ ուղղանյունաձև, հարավային երեսինքառատող արձանագրության սկզբնամասը՝ փշրված․ ․․․ | ․․․ա Մկր․․․ ․․․է տեղ․․․ ․․․ան | հանդիպէք այսմ շիրիմին, վ(ա)ս(ն) ա(ստուծո)յ տուք ողորմի ի, | ՌՄԽԱ (1792) թուին, ի մ․․․։ Հրատ․ առաջին անգամ։
Խաչքար․ գեղաքանդակ, քիվին և հիմնախաչի ստորին թևի երկու կողմերում՝ 2 տող․ Սուրբ խաչս բարէխաւս է Ածապովին, թվ(ին) ՋԽ (1491)։ Հրատ․ առաջին անգամ[5]։
Խաչքար․ գեղաքանդակ, քիվին (սկզբնամասը փշրված) և ստորին մասում՝ փորագիր 2 տող․ ․․․արին(՞) յայգու | ․․․րբուտախին, պ(ա)ր(ո)ն Բուպին, պանդաւ (՞), թվ(ին)։ Հրատ․ առաջին անգամ։
Խաչքար․ գեղաքանդակ, քիվին՝ փորագիր 1 տող․ ․․․ բարէխաւս Փ(ա)շ(ա)ճ(ա)ն(ի) իր կող(ա)կ(ի)ց ․․․։ Հրատ․ առաջին անգամ[6]։
Խաչքար․ պատվանդանին կանգնած, երկու մասի կիսված, վերականգնված գեղաքանդակ, քիվին՝ (մեծ մասամբ եղծված), և քիվատակին՝ փորագիր 2 տող․ Սուրբ խաչս է հարազատաց եղբարց, տ(է)ր Մանուէլին, Էսամբուղին | Յակոբ վարդէպ(ե)տ(ի)ն, տ(է)ր Յոհանէսին։ Հրատ․ առաջին անգամ[7]։
Խաչքար․ պատվանդանին կանգնած, վերին մասը կոտրված, գեղաքանդակ, փորագիր արձանագրության պահպանված 2 տողերը՝ հորինվածքի միջին ու ստորին մասերում․ ․․․ | ամուսին իմ՝ Խանաղին, | Թեզագուլին։ Հրատ․ առաջին անգամ[8]։
Խաչքար․ պատվանդանին կանգնած, աջ եզրից ամբողջ բարձրությամբ փշրված, գեղաքանդակ, քիվին (վերջնամասը փշրված) և քիվատակին՝ փորագիր 2 տող․ Ս(ուր)բ խաչս բարէխաւս է ․․․ | Յակոբ(ի)կ, | թվ(ին) ՌԾ (1601 Հրատ․ առաջին անգամ։
Խաչքար․ պատվանդանին կանգնած, կիսված և վերին ձախ հատվածից փշրված, գեղաքանդակ, քիվին՝ (սկզբնամասը փշրված), և քիվատակին՝ փորագիր 3 տող․ ․․․ ին կ(ո)ղ(ա)կ(ի)ց․․․ | թվ(ին) ԶՌ|Ի (1620) Հրատ․ առաջին անգամ։
Խաչքարի բեկոր․ գեղաքանդակ, պահպանվել է վերին ձախ անկյունը, քիվին՝ փորագիր 1 տող․ Սուրբ խաչս բարէխաւս է․․․։ Հրատ․ առաջին անգամ[9]։
Խաչքարի բեկոր․ գեղաքանդակ, ագուցված մատուռի շուրջ կանգնեցված նոորաշեն պարսպի մեջ։ Արձանագրությունը՝ քիվին, ելնդագիր 1 տող․ Ս(ուր)բ խաչս պարոն Բաբին է եւ Ա․․․։ Հրատ․ առաջին անգամ։


Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առինջ գյուղի պատմական հուշարձաններ Արխիվացված 2021-07-18 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ափսոսանքով ստիպված ենք արձանագրել որ մատուռը ոչ թե վերականգնվել է այլ վերակառուցվել։ ՄԱսնավորապես անհիմն կերպով որմերը բարձրացվել են երկու շարք քարով (դրանում կարելի է համոզվել 1970-ական թթ․ վերջերին և 2014թ․ կատարված լուսանկարները միմյանց հետ համեմատելով), որով հուշարձանն իր համաչափություններով էապես տարբերվում է համանման կառույցներից։ Տանիքի լանջերի թեքությունն էլ, փոխանակ 90°-ի ավելի սրանկյուն է։ Եթե նախագծի հեղինակը չէր փորձել հին լուսանկարներ գտնել, ապա եզրահանգումները կարող էին հիմնվել հենց Առինջի գերեզմանոցի, կամ էլ հարևան հնավայրերում ցարդ կանգուն մատուռների օրնակների վրա (Ակունքի Պողոս-Պետրոս վանքի և Կամարիսի գերեզմանատան մատուռներ)։
  2. Աշխատանքների այս բաժնում ևս ցավոք թույլ են տրվել որոշ սխալներ։ Օրինակ՝ 1491 թ․ վախճանված ոմն Ածապովի հիշատակին կերտված խաչքարը, փոխանակ կանգնեցնելու նույն հանգուցյալի՝ բարեբախտաբար ցարդ նախնական տեղում պահպանված տապանաքարին կից, հեռացել և կառուցվել է գերեզմանոցը երիզող նորաշեն շրջապարսպի վրա։
  3. Ժամանակը ԺԶ դար։
  4. 4,0 4,1 Ժամանակը՝ ԺԵ դար։
  5. Ակնհայտ է, որ վերոնշյալ տապանաքարն ու սույն խաչքարը կերտված են եղել միևնույն հանգուցյալի հիշատակին, և ըստ այդմ, ի սկզբանե տեղադրվել են միմյանց կից, հանգամանք, որը հուշարձանախմբի վերականգնման ու բարեկարգման ածխատանքների ժամանակ, ցավոք, անտեսվել է։
  6. Ժամանակը՝ ԺԶ-ԺԷ դդ․
  7. ԺԵ-ԺԶ դդ․։
  8. ԺԶ-ԺԷ դդ․։
  9. Ժամանակը՝ ԺԶ-ԺԷ դդ․։