Jump to content

Կարմիր փուչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր փուչիկ
ֆր.՝ Le Ballon rouge
ԵրկիրՖրանսիա
Ժանրֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ
Թվական1956, հոկտեմբերի 19, 1956 և հունվարի 9, 1964
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱլբեր Լամորիս
ՊրոդյուսերԱլբեր Լամորիս
Սցենարի հեղինակԱլբեր Լամորիս
ԴերակատարներԺորժ Սելիե, Պասկալ Լամորիս և Վլադիմիր Ուրալսկի
ՕպերատորԷդմոն Սեշան
ԵրաժշտությունՄորիս Լը Ռու
ՄոնտաժՊիեռ Ժիլետ
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն34 րոպե[1]
Պաշտոնական կայքէջ

«Կարմիր փուչիկը» (ֆր.՝ Le Ballon Rouge), Ալբեր Լամորիսի կարճամետրաժ ֆիլմը (1956 թվական), որտեղ շոշափվում է մանկության և ընկերության թեմաները։ Գլխավոր դերերում ֆիլմի ռեժիսորի որդին` Պասկալն է։ Արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի (1956 թվական) լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգին և լավագույն օրիգինալ սցենարի համար՝ «Օսկար» մրցանակի։

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Փարիզի Մենիլմոնտան թաղամասում։ Տղան (որի դերը կատարում էր Պասկալ Լամորիսը` ռեժիսորի որդին) դպրոցի ճանապարհին գտնում է սյունից կապված մեծ կարմիր փուչիկ։ Նա արձակում է փուչիկը, այն տանում է դպրոց, խնդրում է ծառայողին պահել փուչիկը դասերի ընթացքում, դրանից հետո վերադառնում է տուն, որտեղ մայրը վերցնում և պատուհանից բաց է թողնում փուչիկը։ Տղան նկատում է, որ փուչիկը թռչելու փոխարեն մնում է տղայի պատուհանի մոտ և առավոտյան ինքնուրույն հետևում է նրան դպրոց գնալիս։ Այսպիսով փուչիկը դառնում է տղայի ընկերը և հետևում է նրան փողոցներում։ Այսպես, դասերի ժամանակ փուչիկը սպասում է պատուհանի արտաքին կողմում, ինչի համար նրան դուրս են հանում դասից և փակում են հատուկ տարածքում։ Հետո նրան փուչիկի հետ հանում են եկեղեցական ծառայությունից։ Փողոցում տղան հանդիպում է մի աղջկա, որը կրում էր կապույտ փուչիկ, և կարմիր փուչիկը գրեթե գնում էր կապույտի հետևից, բայց ամեն դեպքում որոշում է մնալ։ Ֆիլմի վերջում տղային և փուչիկին հետապնդում են փողոցային տղաների ավազակախումբը։ Եվ վերջապես նրանց հաջողվում է վերցնել փուչիկը և պարսատիկից կրակել փուչիկի վրա։ Դրանից հետո Փարիզի բոլոր փուչիկները բարձրանում են օդ, թռչում են տղայի մոտ և բարձրացնում են նրան վեր։ Վերջաբանում փուչիկներով կապված նա թռչում է քաղաքի վրայով։

Փարիզը ֆիլմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցային մի քանի տեսարան ունեն փաստավավերագրական արժեք։ Դրանցից մեկը` տեսարան է քաղաքային, բաց հարթակով ավտոբուսում, որից երևում են փողոցային կյանքի մանրամասներ։

«Սառցադաշտ և ջութակ» կարճամետրաժ ֆիլմի (որը համարվում է Անդրեյ Տարկավսկովի դիպլոմային աշխատանքը) օպերատր Յուսոֆի կարծիքով, այդ ֆիլմի պատմության ծնունդը կապված է Լամորիսի ֆիլմի հետ։ «Կարմիր փուչիկի» շարժառիթը երևում է նաև Ա. Կոնչալովսկու «Տղան և աղավնին» դիպլոմային աշխատանքում[2]։ Էլդար Ռիզանովը ասել է, որ Լամորիսի այդ ֆիլմը իր համար անմոռանալի էր և անդրադարցել է իր ստեղծագործական գործունեությանը. «Նա ուշադրություն էր գրավում ներթափանցած նրբությամբ, պոեզիայով, հիասքանչ ֆլերայով, անկրկնելի աուրայով»[3]։

2007 թվականին Խոու Սյաո-Սենը Ժուլյետ Բինոշի հետ նկարեց «Կարմիր փուչիկի ճանապարհորդությունը» (ֆր.՝ Le voyage du ballon rouge) լիամետրաժ ֆիլմը Լամորիսի ֆիլմի հիման վրա։ Այն պատմում է Փարիզում սովորող չինացի ուսանողի կյանքի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Людмила Бояджиева Андрей Тарковский: Жизнь на кресте. — Альпина Паблишер, 2012. — 321 с. — ISBN 9785961425277
  3. ««Новая волна» ‒ сорок лет спустя». Искусство кино (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]