Կարմիր վանք (Ղզըլվանք)
Կարմիր վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Քելբաջարի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 9-րդ դար |
Հիմնադրված | 9-րդ դար |
Կարմիր վանք (Ղզըլվանք)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Ծար գավառի և Ապահեն բնակավայրերի միջև ընկած հատվածում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս վանքի մասին վիմագրական տեղեկություններ առկա չեն, սակային եկեղեցու մոտակայքում գտնվող գյուղի մասին տեղեկություններ կան, այդ տեղեկությունների համաձայն գյուղերը ունեցել են ծաղկուն անցյալ։ Անվան հետ կապվաց հստակ տեղեկություններ նույնպես առկա չեն, ավանդաբար այն անվանվել է Կարմիր վանք, իսկ վանքի մյուս անվանումը՝ Ղզըլվանք, մեզ է հասել 1911 թվականի ռուսական կայսրության գլխավոր շտաբի քարտեզից, քարտեզի մեջ այս վանքը նշված է որպես՝ Ղզըլվանք։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին միանավ կառույց է, թաղակապ փոքր սրահով, արտաքին չափերն են՝ 6,90x4,83 մետր, իսկ պատերի հաստությունը` 0,80 մետր։
Ըստ կառուցման նախատիպի որն է՝ նախնական կառույցի պատերը շարված են բարձիկատեսք (ռուստիկ) մշակում ունեցող կվադրերով, հիմք է հանդիսանում այն թվագրել 9-10-րդ դարերի կառույց։
Ժամանակի ընթացքում եկեղեցին վերանորոգվել է կոպտատաշ քարերով։
Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմուտքից, և մեկ լուսամուտ արևելքից։
Ըստ ունեցած վերջին տվյալների եկեղեցին կիսավեր վիճակում է, եկեղեցու ծածկը փլված է, իսկ փլուզման պատճառները հայտնի չեն։ Եկեղեցու շուրջ եղել է նաև գերեզմանոց, ներկայումս գրեթե ոչինչ չի պահպանվել։ Կա խաչքարի մեկ պատվանդան որը գտնվում է եկեղեցու մեջ։
Խորհրդային տարիներին տեղի բնակիչները եկեղեցու քարերը օգտագործել են մոտակա Ֆաթալիլար գյուղի տների կառուցման և վերանորոգման համար։