Jump to content

Կարմիր ռազմաճակատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր ռազմաճակատին
ռուս.՝ На красном фронте
ԵրկիրՌԽՖՍՀ
Ժանր

Պատերազմական

Արկածային
Թվական1920թ․
ՌեժիսորԼև Կուլեշով
Սցենարի հեղինակԼև Կուլեշով
ԴերակատարներԱլեքսանդրա Խոխլովա, Լև Կուլեշով և Լեոնիդ Օբոլենսկի
ՕպերատորPyotr Yermolov?
ԿինոընկերությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Տևողություն18 րոպե

«Կարմիր ռազմաճակատին»-ը 1920 թվականին նկարահանված, մինչ այս օրեր չպահպանված քարոզչական արկածային ֆիլմ է Կարմիր բանակի զինվորի մասին, որը կատարել է կարևոր հրաման՝ չնայած լեհ լրտեսի ընդդիմությանը։ Ապագա «Կուլեշովի թիմի» առաջին աշխատանքն է։ Սյուժեն հիմնված է քաղաքացիական պատերազմի իրական պայմաններում։ Ֆիլմը նկարահանվել է լեհական քարոզարշավի ժամանակ և մեծապես նպաստել է «1920-ականների խորհրդային ավանգարդ կինոյի» ոճի ձևավորմանը։ Վերականգնվել է սկզբնական մոնտաժային թերթիկի և ֆիլմի բնօրինակ կադրերի հիման վրա[1]։

Կարմիր բանակի ստորաբաժանումներից մեկի հրամանատարը սուրհանդակ է ուղարկում շտաբ։ Ճանապարհին լեհ լրտեսը վիրավորում է Կարմիր բանակի սուրհանդակին և վերցնում զեկույցը։ Կարմիր բանակի զինվորը փախուստի է դիմում, իսկ ճանապարհով անցնող մեքենան նրան հնարավորություն է տալիս ժամանակին հասնելու գնացքին, որում թաքնվել էր լեհ լրտեսը։ Երկաթուղային վագոնի տանիքում պայքարելուց հետո Կարմիր բանակի զինվորը վերջապես կատարում է հրամանը։

  1. По мотивам пресс-службы фестиваля «Кинотавр»