Կարմիր հրապարակ (Յարոսլավլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Կարմիր հրապարակ (ռուս.՝ Кра́сная площадь, նախկին Սեմյոնովյան հրապարակ), հրապարակ Յարոսլավլ քաղաքի պատմական կենտրոնում։ Կազմավորվել է քաղաքի վերակառուցման ժամանակ 1778 թվականի գլխավոր հատակագծի համաձայն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-18-րդ դարերում ապագա հրապարակի տեղում գտնվում էր Յարոսլավլի ամրոցի (Զեմլյանոյ Գորոդ) հյուսիսային բարձր անցումային աշտարակը, որը կամուրջ ուներ հնագույն խրամի վրա։ Աշտարակի դարպասից կիսաշրջանաձև դուրս էին գալիս Ստրելեցկայա, Ժուրավլյովան, Կալաշնայա, Գոլուբյատնայա, Բլագովեշչենսկայա և այլ փողոցները։ Աշտարակի մոտակայքի, փոքր բաց տարածքում, գտնվում էին խիտ փայտե շինություններով շրջապատված, Սեմյոնովյան ծխական համայնքի ՝ Սիմեոն Ստոլպնիկի (կառուցվել է 1723 թվականին) և Սուրբ Աստվածածնի (կառուցվել է 1738 թվականին) եկեղեցիները։

Եկատերինա II-ի կողմից 1778 թվականին հաստատված Յարոսլավլի գլխավոր հատակագծին համապատասխան, աշտարակից մինչև եկեղեցիներ ընկած ընդարձակ տարածքն ազատվեց շենքերից և ձևավորվեց նոր հրապարակ, որի չափերը զգալիորեն ավելի մեծ էին, քան ժամանակակիցը։ Հրապարակն անվանվեց Սեմյոնովսկայա՝ նրա վրա գտնվող եկեղեցիների անուններով։ Այժմ հրապարակից ճառագայթաձև դուրս են գալիս Վոլոգոդսկայա (Ստրելեցկայա), Բոլշայա Ռոմանովսկայա, Դվորյանսկայա, Իլյինսկայա, Բոլշայա Պետրոպովլովսկայա (Գոլուբյատնայա), Բլագովեշչենսկայա փողոցները և Սեմյոնովսկայա վայրէջքը դեպի Վոլգա։ 19-րդ դարի սկզբին հրապարակը կառուցապատվեց մեկ և երկու հարկանի շենքերով։ 1820 թվականին հրապարակի տարածքի չափերը կրճատվեցին հրշեջ կայանի կառուցման պատճառով։ Կայանի շենքի վերևի մասում կառուցվեց «Յարոսլավլի ամենաբարձր դիտաշտարակը»։

1821 թվականին քանդվեցին քաղաքի պարիսպները, լցվեցին խրամները, և դրանց տեղում կառուցվեցին Կազանսկի և Վոլժսկի պուրակները։ Հաջորդ տարի ապամոնտաժվեց բերդի աշտարակը (որը նույնպես կոչվում է Սեմյոնովսկայա)։ 1823 թվականին աշտարակի տեղում դարպաս կառուցվեց, բայց արդեն 1829 թվականին այն ապամոնտաժվեց։ Այն հատվածը, որտեղ գտնվում էր աշտարակը, դարձավ հրապարակի մի մասը։

1901 թվականին հրապարակի տարածքը կրճատվեց՝ Յարոսլավլի արական գիմնազիայի շենքի կառուցման պատճառով։ 1911 թվականին կառուցվեց հրշեջ կայանի նոր շենք, որը գոյություն ունի մինչ այժմ։

1918 թվականին, քաղաքում խորհրդային իշխանության հաստատումից հետո, բոլշևիկները սկսեցին զանգվածաբար վերանվանել Յարոսլավլի փողոցները։ Վերանվանվեցին Սեմյոնովսկայա հրապարակից դուրս եկող փողոցները՝ Ստրելեցկայան դարձավ Կարմիր, Իլյինսկայան և Պրոբոնայան՝ Խորհրդային, Դվորյանսկայան՝ Գրաժդանսկայա, Կազանսկի բուլվարը՝ Պերվոմայսկի։ Վերանվանման երկրորդ ալիքով 1924 թվականին Սեմյոնովսկայա հրապարակը վերանվանեցին Կարմիր[1], Սեմյոնովսկայայի վայրէջքը՝ Կրասնի, Կազանսկայա փողոցը՝ Պերվոմայսկայա, Բոլշայա Ռոմանովսկայան՝ Նեկրասովի, Բլագովեշչենսկայան՝ Շկոլնայա։ Հրապարակին նայող փողոցներից միակը, որն այդ ժամանակ չվերանվանվեց ՝ Գոլուբյատնայա, հետագայում վերանվանվեց Տերեշկովայի փողոց։ Այսպիսով, հրապարակի հետ կապված բոլոր պատմական տեղանունները փոխվեցին։

1933 թվականին խորհրդային իշխանությունները քանդեցին Սեմյոնովսկի ծխական համայնքի հնագույն տաճարները։ 1936 թվականին նրանց փոխարեն կառուցվեց «կամարով շինություն»։ 1939 թվականին «կամարով շինության» դիմաց տեղադրվել է Վլադիմիր Լենինի հուշարձաններից մեկը։

Շենքեր և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի պալատի դիմաց կանգնեցված Վլադիմիր Լենինի հուշարձանի խոշորացված պատճենը։
  • No 8 - Միասնական փրկարարական ծառայություն, հրշեջ կայանի շենքը, որը կառուցվել է 1911 թվականին ճարտարապետ Գրիգորի Սարենկոյի նախագծով[2]։

Այլ փողոցներում,

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր հրապարակով են անցնում տրանսպորտային հոսքերը, որոնք միացնում են քաղաքի կենտրոնը Բրագինոյին և Զավոլժսկի շրջանին։

  • Ա՝ 2, 5, 21, 19k, 26, 33, 42, 43, 44
  • Ե / տ ՝ 36, 37, 46, 47, 51, 61, 71, 73, 80, 84, 87, 91, 94, 96, 97, 98, 99
  • Տբ՝ 1, 4, 8, 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Данилов А. Ю. Современные топонимы Ярославля — Ярославль: Ярославль, 2005
  2. «Депо пожарное , 1911 г. — Мобильный гид Ярославля». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Гимназия мужская, в которой учился Богданович М. А. — Мобильный гид Ярославля». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Советская улица — Наш Ярославль». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.