Կարմիր Կատար
Կարմիր Կատար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3530 մետր |
Կարմիր Կատար, լեռ Կոտայքի մարզում, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային հատվածում։ Բրաձրություն 3530 մ[1]։
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշմանբ Կարմիր կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում[2][3]։
Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք[4]։
Երկրաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ լեռն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է 3530 մ բացարձակ բարձրությամբ խարամալավային կոն, իսկ գագաթային հատվածում ունի 300 մ տրամագծով խառնարան, որտեղ կա խառնարանային լիճ[4]։
Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից։ Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան Արխիվացված 2018-05-17 Wayback Machine // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.
- ↑ Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության Կառավարության 21 հոկտեմբերի 2021 թ․ 1718-Ն որոշում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը
- ↑ 4,0 4,1 Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում