Կարճօրյա բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծխախոտի ծաղիկները

Կարճօրյա բույսեր, արևադարձային և մերձարևադարձային բույսեր, որոնք ծաղկման համար պահանջում են կարճ՝ 12 ժ և ավելի պակաս լուսային օր։ Բարեխառն գոտու պայմաններում կարճօրյա բույսերը ծաղկում են ամառվա վերջում և աշնանը։ Կարճօրյա բույսերից են՝ ծխախոտի, բամբակենու որոշ սորտեր, հացազգիներից կորեկը, չալթուկը են։ Ծաղկաբուծության, սելեկցիայի մեջ արհեստականորեն, հատուկ ֆոտոպերիոդիկ տնակներում, ցերեկը կարճացնելով, ստիպում են բույսերին ծաղկել կամ սերմնակալել ցանկացած ժամանակ։ Սելեկցիայի միջոցով ստացվել են կարճօրյա բույսերի առանձին սորտեր, որոնք ընդունակ են ծաղկելու նաև երկար օրվա պայմաններում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 329