Երկարօրյա բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկարօրյա բույսեր, երկար օրվա ազդեցության շնորհիվ ծաղկող ն սերմնակալող բույսեր։ Երկարօրյա են հյուսիսային ծագում ունեցող բույսերը, որոնց վեգետացիայի շրջանում օրվա տևողությունը 12 ժամից ավելի է։ Նշված բույսերը սովորաբար ծաղկում են ամռան ամիսներին, երբ բնական լույսի տևողություևը հասնում է առավելագույնի։ Երկարօրյա բույսերի զգայունությունը երկար օրվա նկատմամբ տարբեր Է։ Որոշ երկարօրյա բույսեր ծաղկում են 5—10, մյուսները՝ 50— 60 և ավելի երկար օրերում։ Ծաղկաբուծության մեջ տարբեր մեթոդներով կանոնավորվում են երկարօրյա բույսերի ծաղկման ժամկետները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 600