Կարիվուրստ
![]() | |
Ենթատեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | ![]() |
Currywurst Վիքիպահեստում |
Կարիվուրստ (գերմ.՝ Currywurst), Գերմանիայում հայտնի արագ սննդի արտադրանք, տապակած (հաճախ տապակած հալած ճարպում) սարդելկա կետչուպի կամ տոմատի մածուկի ու կարրիի փոշու հիման վրա ստեղծված հատուկ սոուսով:
Ճաշատեսակի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիվուրստ պատրաստելու համար օգտագործվում է մանր աղացած խոզի մսից սարդելկա (երբեմն տավարի մսի հավելումով), ընդ որում, ի տարբերություն Գերմանիայում տարածված բրատվուրստի (տապակած նրբերշիկ), դասական կարիվուրստի համար վերցնում են ոչ թե հում, այլ խաշած սարդելկաներ: Այդ սարդելկաները կարող են լինել փորոտիքով կամ առանց փորոտիքի, վերջին դեպքում դրանք ընդունում են կարիվուրստին ամենաբնորոշ ձևը, որը որոշ չափով հիշեցնում է փոքրիկ գլանահաց: Սարդելկան մի քանի րոպե տապակում են, ընդ որում՝ կիսով չափ ընկղմված լինում եռացող յուղի մեջ, որը պատրաստի տեսքին տալիս է «չորահացի» նմանություն: Պատրաստի նրբերշիկը հաճախ մի քանի կտորի կամ երկու մասի է բաժանվում, տեղադրվում է մեկանգամյա օգտագործման թղթե ձևածքի վրա, առատորեն պատվում է կետչուպով և ցանվում կարիի փոշով, և հետո սեղանին մատուցվում է հատուկ պլաստմասե պատառաքաղով, որը խրվում է կտորներից մեկին։ Դասական խավարտ է հանդիսանում կրկին կարրի փոշով պատված կարտոֆիլի ֆրին, բայց երբեմն կարիվուրստի հետ մատուցում են նաև փոքրիկ բուլկիներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև այսօր կարիվուրստը հայտնի է ողջ Գերմանիայում, այն ամենից շատ տարածված է Բեռլինում, որտեղ այն առաջին անգամ է պատրաստվել[1]։
Կարիվուրստի ստեղծողն է համարվում Հերտա Հոյվերը։ Հետպատերազմյան ժամանակներում նա փոքր ճաշարան ուներ Շառլոտենբուրգում, որը գտնվում էր Բեռլինի բրիտանական հատվածում։ Անգլիացի զինվորները նրա հետ կիսում էին իրենց բերած համեմունքները[2]
1949 թվականին Հերտա Հոյվերը հնդկական կարրի համեմունքով, վուստերական սոուսով և կետչուպով յուրօրինակ սոուս է պատրաստել, որն այդ տարիներին Գերմանիայում ժողովրդականություն է վայելել ամերիկացի զինվորների շնորհիվ, որոնք դրանով համեմում էին իրենց ուտելիքը և լցնում իրենց սովորական նրբերշիկների վրա: Էկզոտիկ խառնուրդը շատ արագ հաջողություն է նվաճում այն ժամանակվա անհոգ քաղաքացիների շրջանում, և 1959 թվականին Հոյվերը արտոնագրել է այն[3]:
Մի քանի տարվա ընթացքում կրպակները, որոնք վաճառում էին նմանատիպ բաղադրատոմսով և նմանատիպ սոուսով կարիվուրստ, տարածում են գտել Արևմտյան Բեռլինում, իսկ հետագայում՝ նաև Գերմանիայի տարբեր տարածքներում:
Կարիվուրստի ամենահայտնի և ամենահին վաճառողներից մեկը 1960-ական թվականներին Պրենցլաուեր-Բերգ շրջանում Շենհաուզեն ծառուղում գտնվող «Կոննոպկե-իմբիս»-ը[4] այս ճաշատեսակը ճանաչված է դարձրել Արևելյան Բեռլինում, այնուհետև՝ ԳԴՀ–ում[5][6]։
2009 թվականին ճաշատեսակի 60-ամյակին Բեռլինում բացվել է կարիվուրստի թանգարան[7][8]: Նրա տնօրեն Բրիջիտ Բրելոն, պատմելով ցուցադրության մասին, նշում է. «Ոչ մի ազգային ուտեստ չի առաջացնում այնպիսի հուզմունք, ինչպես կարիվուրստը»: Թանգարանի այցելուները կարող են ձեռք բերել «Dont worry, be Curry» մակագրությամբ շապիկ[9]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ուտեստի սիրահարների համար թանգարանի պաշտոնական կայքում տեղեկություններ են ներկայացվում կարիվուրստի վերաբերյալ պատմվածքներով և կոնկրետ խորհուրդներով գրքերի վերաբերյալ[10]։
Արտասանություն և գրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմաներենում կա արտասանության երկու տարբերակ՝ [ˈkœriˌvʊrst] և [ˈkariˌvʊrst], որտեղ [r] նշանակում է /r/ հնչույթի այլահնչակները՝ ներառյալ [ʁ] և [ɹ] տարբերակները, վերջինը կապված է անգլերենից Curry բառի փոխառության հետ[10]։ Օգտագործվում են նաև «կարրի երշիկ», «Կարրիով երշիկ», «նրբերշիկ/երշիկ կարրի սոուսով» թարգմանությունները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Сосиска пряная и золотая»։ // gobars.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-4-22
- ↑ «Карривурст»։ // fm-off-sky.livejournal.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-4-22
- ↑ «Currywurst Soße Erfindung»։ // currywurst-berlin.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-4-22(գերմ.)
- ↑ «1960 die erste Currywurst in Ostberlin»։ // konnopke-imbiss.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-4-27(գերմ.)
- ↑ «Bildnachricht»։ // scheinschlag.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-4-25(գերմ.)
- ↑ Von Steffen Pletl und Gudrun Brandenburg.։ «Die Currywurst wird salonfähig»։ // welt.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-5-7 (գերմ.)
- ↑ «В Германии открылся Музей берлинской сосиски»։ // 1tv.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-5-4
- ↑ Репортаж Татьяны Логуновой.։ «В Германии открыли музей "национальной" сосиски»։ // podrobnosti.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-5-7
- ↑ «Колбаски с карри»։ // superstyle.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-5-4
- ↑ 10,0 10,1 «Literatur-Tipps für Currywurst Fans»։ // currywurstmuseum.de։ Վերցված է 2012-5-7(գերմ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Карривурст // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 11.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարիվուրստի թանգարանի կայք(անգլ.)