Կարեն Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Օհանյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1982(1982-06-25)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000 Ռուսաստան Տորպեդո-2 20 (5)
2001-2002 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 15 (2)
2003 Ռուսաստան Տորպեդո-Մետալուրգ 17 (0)
2004 Ռուսաստան Ալանիա 10 (0)
2005-2006 Ուկրաինա Մետալիստ 4 (0)
2006-2010 Ռուսաստան ԿԱՄԱԶ 47 (11)
2008  Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ) 18 (2)
2009  Ռուսաստան Վոլգար-Գազպրոմ 23 (6)
2010 Ռուսաստան Ալանիա 10 (1)
2011 Լատվիա Յուրմալա-VV 0 (0)
2011 Ռուսաստան Լուչ Էներգիա 10 (0)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (երիտ․) ? (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարեն Գենադիի Օհանյան (հունիսի 25, 1982(1982-06-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Օհանյանը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է։ 2000 թվականին սկսել է հանդես գալ «Տորպեդո-2» ակումբում։ 2001 թվականին «Տորպեդո» ակումբի կազմում մասնակցել է մեկ խաղի Ռուսաստանի առաջնությունում։ «Տորպեդոյի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 15 հանդիպում և խփել երկու գոլ Ռուսաստանի առաջնությունում։ 2003 թվականին հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգ» ակումբի կազմում։ 2004 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ[2]։

2005 թվականի հոկտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Խարկովի «Մետալիստ»։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2005 թվականի հոկտեմբերի 30-ին՝ մասնակցելով Ուժգորոդի «Զակարպատիե» ակումբի դեմ տնային խաղին (4:1)։ 2004/05 մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է հանդիպում Ուկրաինայի առաջնությունում։

Հետագայում տեղափոխվել է Նաբերեժնիե Չելնիի «ԿԱՄԱԶ» ակումբ։ 2008 և 2009 թվականների մրցաշրջաններում վարձավճարային հիմունքներով խաղացել է «Զվեզդա» (Իրկուտսկ) և «Վոլգար-Գազպրոմ» ակումբներում։ 2010 թվականին խաղացել է «Ալանիայի» կազմում։ 2011 թվականի գարնանը Նարիման Գուսալովի հետ միասին պայմանագիր է կնքել Լատվիայի Բարձրագույն լիգայի «Յուրմալա-VV» ակումբի հետ։ 2011 թվականի օգոստոսի 1-ին տեղափոխվել է «Լուչ Էներգիա» ակումբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Оганян подписал контракт с «Аланией»» (ռուսերեն). Советский спорт. 05.02.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 08.07.2010-ին.
  3. «Луч-Энергия» заявил Оганяна

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]