Կարեն Սարիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Սարիբեկյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1963(1963-12-10)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 10, 2024(2024-05-10)[1] (60 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կարեն Բաղիշի Սարիբեկյան (դեկտեմբերի 10, 1963(1963-12-10), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 10, 2024(2024-05-10)[1]) քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Սարիբեկյանը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 10-ին Վանաձորում[2]։ 1987 թվականին ավարտել է Լենինականի թեթև արդյունաբերության տեխնիկումը, ստացել տեխնիկ-տեխնոլոգի որակավորում[3], 2004 թվականին՝ Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, ստացել կառավարման բակալավրի աստիճան՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ 1982-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել աֆղանական պատերազմին[4]։ 1983-1993 թվականներին աշխատել է Կիրովականի Ստեփան Շահումյանի անվան կարի ա/մ-ում, 1993-1998 թվականներին՝ «Հաց» ա/մ «Բազում» արտադրամասում, իսկ 1998-2007 թվականներին եղել է ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն[5]։

1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը և Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին[6]։ 2002-2005 թվականներին ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ[7]։ Եղել է Հայաստանի «Երկրապահ կամավորականների միության» անդամ, Լոռու մարզի Աֆղանցիների միության նախագահ։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից[8]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Մահացել է 2024 թվականի մայիսի 10-ին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
  2. «Parliament Monitoring - Սարիբեկյան Կարեն Բաղիշի». parliamentmonitoring.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
  3. «Կարեն Բաղիշի Սարիբեկյան – Deputat» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  4. «Сарибекян Карен Багишиевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  6. Ванадзор, Карен Багишиевич Сарибекян арм Կարեն Սարիբեկյան Армянский депутат Дата рождения: 10 декабря 1963 Место рождения:; ССР, Армянская. «Карен Сарибекян - это... Что такое Карен Сарибекян?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  7. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  8. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  9. «Կյանքից հեռացել է Կարեն Սարիբեկյանը, Itlab.am». ipress.am. Վերցված է 2024-05-10-ին.