Կարեն Մարգարյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Մարգարյան (այլ կիրառումներ)
Կարեն Մարգարյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1982(1982-10-14) (41 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կարեն Բենիկի Մարգարյան (հոկտեմբերի 14, 1982(1982-10-14), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1998 թթ. - սովորել է Հրազդանի թիվ 1 միջնակարգ դպրոցում
  • 1998-2003 թթ. - սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում
  • 2010 թ. – ԱՄՆ Մերիլենդ նահանգում, ճանաչողական և միջմշակութային փոխըմբռնման ծրագրի շրջանակներում, մասնակցել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար կազմակերպված վերապատրաստման-ուսուցողական դասընթացի

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-2006 թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի մամուլի քարտուղար
  • 2006-2008 թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական լրատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով
  • 2008-2012 թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
  • 2012-2018 թթ. - Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ[1]
  • 2018-2019 թթ. - Հայաստանի բանկերի միություն
  • 2019-2020թթ. - ՀՀ պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ
  • 2020-2021թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական
  • 2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
  • 2022թ. սեպտեմբեր - ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Վարչապետի շնորհակալագիր (2011)
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2015)
  • Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]