Կարեն Զախարովը ծնվել է 1976 թվականի հունիսի 21-ին Տաշքենդում։ 1996-1998 թվականներին աշխատել է «Օրենբուրգ» պետական հեռուստառադիոընկերությունում՝ որպես ծրագրային ռեժիսոր։ 1998 թվականի կեսերից՝ MTV հեռուստատեսության ծրագրային ռեժիսոր։ 2000 թվականից ՏՆՏ հեռուստաընկերության «Հումորի հատընտիր» փաստագրական հաղորդաշարերի ռեժիսորն է։ Դրան զուգահեռ՝ 2002 թվականից աշխատել է ՆՏՎ հեռուստատեսությունում որպես «Պեպսի չարթ» միջազգային երաժշտական ծրագրի մոնտաժի ռեժիսոր։
Այնուհետև աշխատել է «Օստանկինո» հեռուստաընկերությունում, եղել է «Փաստագրական խուզարկու», «Առողջություն» և «Մարդը և օրենքը» հաղորդումների ռեժիսոր-բեմադրիչը։ Մասնակցել է «Կանգնի՛ր և գնա» նախագծի ստեղծմանը՝ կրկին որպես ռեժիսոր-բեմադրիչ։ «Բանտ․ Ֆեոդոր Սեչենյովի գործը», «Լյուբան, երեխաները և գործարանը․․․», «Մի՛ ծնվիր գեղեցիկ» սերիալների հեռուստատեսային ռեժիսորն է[2]։