Կարեն Գրիգորյան (պատգամավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1989(1989-12-12)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՓարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կարեն Ժիրայրի Գրիգորյան (դեկտեմբերի 12, 1989(1989-12-12)[1], Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում[3]։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ 2010 թվականին մասնակցել է Հայաստանի կենտրոնական բանկի «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ներածական դասընթացին, իսկ 2011 թվականին՝ նույն հիմնադրամի բնակարանային ֆինանսավորման ուսումնական դասընթացին։

Զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ 2010-2012 թվականներին։ 2011 թվականներին եղել է «Արդշինինվեստբանկ» դրամավարկային գործունեություն իրականացնող գործող առևտրային բանկի վարկային բաժնի մասնագետ։ 2012-2013 թվականներին աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում՝ որպես մասնագետ-գանձապահ։ 2013-2016 թվականներին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում եղել է վարկային մասնագետ։ 2018 թվականին նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավագ մասնագետ։

2018 թվականի մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության մասնագետ։

Կարեն Գրիգորյանը 2018-2020 թվականներին եղել է Արմավիրի մարզպետի տեղակալը։

2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[4][5]։

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1423&lang=eng
  2. «Հայտարարագրերի ռեեստր - Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով». cpcarmenia.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները | www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական ցուցակը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել». Politik.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]