Կարեն Գրիգորյան (պատգամավոր)
Կարեն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1989[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատգամավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կարեն Ժիրայրի Գրիգորյան (դեկտեմբերի 12, 1989[1], Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարեն Գրիգորյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում[3]։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ 2010 թվականին մասնակցել է Հայաստանի կենտրոնական բանկի «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ներածական դասընթացին, իսկ 2011 թվականին՝ նույն հիմնադրամի բնակարանային ֆինանսավորման ուսումնական դասընթացին։
Զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ 2010-2012 թվականներին։ 2011 թվականներին եղել է «Արդշինինվեստբանկ» դրամավարկային գործունեություն իրականացնող գործող առևտրային բանկի վարկային բաժնի մասնագետ։ 2012-2013 թվականներին աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում՝ որպես մասնագետ-գանձապահ։ 2013-2016 թվականներին «Արդշինբանկ» ՓԲԸ-ում եղել է վարկային մասնագետ։ 2018 թվականին նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավագ մասնագետ։
2018 թվականի մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության մասնագետ։
Կարեն Գրիգորյանը 2018-2020 թվականներին եղել է Արմավիրի մարզպետի տեղակալը։
2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[4][5]։
2020 թվականի դեկտեմբերի 17-ին Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1423&lang=eng
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ cpcarmenia.am։ Վերցված է 2021-08-02
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-02
- ↑ «ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները | www.brightarmenia.am»։ Bright Armenia Party։ Վերցված է 2021-08-02
- ↑ «Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական ցուցակը»։ Hetq.am։ Վերցված է 2021-08-02
- ↑ «Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել»։ Politik.am։ Վերցված է 2021-08-02