Jump to content

Կարբոպլատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարբոպլատին
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներՊարապլատին, այլ
AHFS/Drugs.comMonograph
MedlinePlusa695017
Հղիության
կատեգորիա
  • US: D (ռիսկի առկայություն)
Օգտագործման
եղանակներ
Ներերակային
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
ԿենսամատչելիությունԱմբողջական
Սպիտակուցով կապումՇատ քիչ
Կիսատրոհման պարբերություն1.1-2 ժամ
ԴուրսբերումԵրիկամով
Նույնացուցիչներ
CAS համար41575-94-4
PubChem CID498142
DrugBankDB00958
ChemSpider
UNII
KEGG
ChEBI
ChEMBL
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.050.388 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC6H12N2O4Pt
Մոլային զանգված373.2666[1] g·mol−1
3D մոդել (JSmol)

Կարբոպլատին, վաճառքային անվանումներից մեկն է Պարապլատին-ը, քիմիաթերապիայում կիրառվող դեղորայք է, որը օգտագործում են քաղցկեղի բազմաթիվ տեսակներ բուժելու նպատակով[2]։ Դրանք ներառում են ձվարանի քաղցկեղը, թոքի քաղցկեղը, գլխի և պարանոցի քաղցկեղը, ուղեղի քաղցկեղը և նեյրոբլաստոման[2]։ Այն կիրառվում է ներերակային[2]։

Կողմնակի ազդեցությունները հաճախ են[2]։ Դրանք ներառում են պանցիտոպենիան (արյան բջիջների քանակի պակասում), սրտխառնոցը և էլեկտրոլիտների մակարդակների խանգարումները[2][3]։ Այլ ծանր կողմնակի ազդեցություններից են ալերգիկ ռեակցիաները և հետագայում այլ քաղցկեղի առաջացման բարձր ռիսկը[2]։ Հղիության ժամանակ օգտագործումը կարող է վնասել պտղին[2]։ Կարբոպլատինը պատկանում է պլատինային հականեոպլաստիկ դեղամիջոցների ընտանիքին և ազդում է ԴՆԹ-ի կրկնապատկման վրա[2][4]։

Կարբոպլատինը պատենտավորվել է 1972 թվականին և բժշկական կիրառության մեջ է մտել 1986 թվականին[5]։ Այն ԱՀԿ դեղամիջոցների ցանկում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը[6]։ Զարգացող երկրներում արժեքը US$26.49–37.37 է 450 mg-ի համար[7]։ Անգլիայում արժեքը 160₤ է (մոտ US$200)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chambers, Michael. «ChemIDplus - 41575-94-4 - OLESAACUTLOWQZ-UHFFFAOYSA-L - Carboplatin [USAN:USP:INN:BAN:JAN] - Similar structures search, synonyms, formulas, resource links, and other chemical information». chem.nlm.nih.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Carboplatin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «The side effects of platinum-based chemotherapy drugs: a review for chemists». Dalton Transactions. 47 (19): 6645–6653. 2018. doi:10.1039/c8dt00838h. PMID 29632935. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  4. Apps, M. G.; Choi, E. H. Y.; Wheate, N. J. (2015). «The state-of-play and future of platinum drugs». Endocrine-Related Cancer. 22 (4): 219–233. doi:10.1530/ERC-15-0237. PMID 26113607.
  5. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 513. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Carboplatin». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. British national formulary: BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 605. ISBN 9780857111562.