Կարբիի պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարբիի պաշտպանություն 1724 թ., Կարբիի բնակիչների դիմադրությունը Հայաստան ներխուժած օսմանյան բանակին։ Անդրկովկասը գրավելու մտադրությամբ Երևան արշավող Աբդուլլահ Քոփուրլու փաշայի 75 հազարանոց բանակի առաջապահ ջոկատները 1724 թ.-ի մարտին Եղվարդ գյուղի մոտ պարտության մատնեցին Երևանի խան Միհրալիին, որը նահանջեց Երևան՝ անպաշտպան թողնելով շրջակա բնակավայրերը։ Օսմանյան զորաջոկատները պաշարեցին Կարբին։ Կարբեցիները ամրացրին իրենց տները, պատնեշեցին գյուղի մատույցները և օգնություն խնդրեցին Միհրալի խանից։ Շուտով մոտեցավ օսմանյան ողջ բանակը։ Խանից չստանալով խոստացված օգնությունը՝ կարբեցիները չընկճվեցին։ Տեսնելով պաշարվածների պայքարելու վճռականությունը՝ Աբդուլլահ փաշան բանակցություններ սկսեց նրանց առաջնորդների (Աղաբաբ, Սարգիս, Պողոս և Ավագ) հետ։ Կնքված համաձայնագրով կարբեցիները զինաթափվեցին, բայց թուրքերը չմտան Կարբի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 312