Կարապետ Չալյան
Կարապետ Չալյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 7, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կարապետ Գրիգորի Չալյան, (օգոստոսի 7, 1993, Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ըմբիշ, 2019 թվականի եվրոպական խաղերի, 2016 թվականի Եվրոպայի և 2020 թվականի Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ 2010 թվականից հանդես է եկել միջազգային մրցումներում։ 2013 թվականին դարձել է պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 74 կգ քաշային կարգում։ 2015 թվականին մասնակցել է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին։ 2016 թվականին Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մինչ 75 կգ քաշային կարգում Կարապետը նվաճել է բրոնզե մեդալ։ 2019 թվականին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մինչև 77 կգ քաշային կարգում նա դարձավ արծաթե մեդալակիր` եզրափակչում զիջելով ռուս Ալեքսանդր Չեխիրկինին[1]։ 2019 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է Տոկիո 2020-ի օլիմպիական ուղեգիր[2]։
2020 թվականի փետրվարին Հռոմում տեղի ունեցած մայրցամաքային առաջնության մինչև 77 կգ քաշային կարգում Կարապետը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է բուլղարացի մարզիկ Այկ Մնացականյանին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ[3][4][5]։ Նույն թվականին մասնակցել է Սերբիայի Բելգրադ քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի անհատական առաջնությանը[6]։
2021 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը չի կարողացել նվաճի բրոնզե մեդալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2019 European Games Wrestling Results»։ United World Wrestling։ Վերցված է 4 April 2020
- ↑ «2021 European Wrestling Championships Results Book»։ United World Wrestling։ Արխիվացված է օրիգինալից 25 April 2021-ին։ Վերցված է 25 April 2021
- ↑ Houston Michael (11 February 2020)։ «Teenager Nazaryan wins Greco-Roman gold on day two of European Wrestling Championships»։ InsideTheGames.biz։ Վերցված է 11 February 2020
- ↑ «ԵԱ. Կարապետ Չալյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր»։ NEWS.am Sport։ 11 February 2020։ Վերցված է 11 February 2020
- ↑ «2020 European Wrestling Championships Results»։ United World Wrestling։ Արխիվացված է օրիգինալից 12 April 2020-ին։ Վերցված է 12 April 2020
- ↑ «2020 Individual Wrestling World Cup Results Book»։ United World Wrestling։ Արխիվացված է օրիգինալից 18 December 2020-ին։ Վերցված է 18 December 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|