Կարապետ Իսպենջյան
Արտաքին տեսք
Ծննդավայր | Կեսարիա |
---|---|
Մահացել է | 1915 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կարապետ Իսպենջյան (, Կեսարիա, Թուրքիա - 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարապետ Իսպենջյանը ծնվել է Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ Ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Երկար տարիներ Կեսարիայում բժիշկ է աշխատել։ Եղել է հմուտ և անվանի բժիշկ, աչքը կուշտ, աղքատասեր, կարոտյալների ցավերը փարատող։
1915 թվականին Կեսարիայից տարագրվել է և Ազիզիեի մոտ չարաչար նահատակվել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ հատոր, Գահիրէ, 1937։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։