Կարակումի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարակումի ջրանցքը քարտեզին

Կարակումի ջրանցք, ջրանցք Թուրքմենիայում։ Ընդհանուր երկարությունը 1, 375 կմ է, որից 450 կմ նավարկելի է։ Ջրանցքը Ամուդարյա գետի ջրերը փոխադրում է երկրի սակավաջուր հատվածները ոռոգելու նպատակով։ Շինարարությունն սկսվել է 1954 թվականին և ավարտվել 1988 թվականին։ Կարակումի ջրանցքով ոռոգվող հողատարածության մակերեսը 300 հզ. հա է, արոտավայրերինը՝ 5 միլիոն հա։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png