Կատաֆալկ
Կատաֆալկ, տրանսպորտային միջոց, որը նախատեսված է դագաղների, հանգուցյալի բարեկամներին և հարազատներին գերեզմանատուն տեղափոխելու համար։

Ավելի վաղ շրջանում կատաֆալկի փոխարեն օգտագործվում էր ձիակառքեր։
Ավտոկատաֆալկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոկատաֆալկը մասնագիտացված մեքենա է, նախատեսված հուղարկավորության արարողությունների, դագաղի տեղափոխման համար։

Արարողության ավտոմեքենան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սգո մեքենան (կատաֆալկը), պատրաստվում է ԳԱԶ-2705, 2752 մակնիշի մեքենաների հիման վրա։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրահը վարորդից առանձնացված է ապակե պատով, սրահի հատակը ամրացված է տախտակով և ծածկված է արհեստական կաշվով։ Սրահում տեղադրված է 7 նստարան։
Սրահի լուսավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալոնը լուսավորվում է վեց լուսամփոփով, էլեկտրական լամպերով և հետևի դռան լրացուցիչ լամպերով։ Աջ կողմի բացվող դռան և հետևի դռան վրա կան պատուհաններ։
Մեքենայի գունավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենան հիմնականում ունի սև գույն, բայց կարող է ունենալ նաև սպիտակ գունավորում։ Ավտոմեքենայի աջ և ձախ կողմերում կարող են լինել սպիտակ հոծ գծեր։
Արտասահմանում հաճախ օգտագործում են ունիվերսալ թափքով ավտոմեքենաներ։
Մարմինը դեպքի վայրից դեպի դիահերձարան տեղափոխելու համար, օգտագործվում են հատուկ սանիտարական ավտոմեքենաներ[1]։ Սա չի համարվում կատաֆալկ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հնաոճ կատաֆալկ լիմուզինի տեսքով, Վոլվո
- Կատաֆալկ
- Ժամանակակից Կադիլակ կատաֆալկ, որը օգտագորխվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դին տեղափոխելու համար
- Կատաֆալկ մերսեդես Մադեյրա կղզում
- Ֆորդ Տրանզիտ
- Մերսեդես Բենս W210
- Toyota Crown կատաֆալկ արևմտյան ոճով
- Կատաֆալկեր
- Կատաֆալկ Ճապոնիայում
- Նորաոճ ավստրալիական կատաֆալկ
- Կատաֆալկ Ճապոնիայում
- Կատաֆալկ
- Կատաֆալկ Կադիլակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հատուկ մեքենաների մակնիշներ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.