Կաստորիա (լիճ)
Կոորդինատներ | ||
Հայելու բացարձակ բարձրությունը | 630 մ | |
Երկարություն | 7,5 կմ | |
Լայնություն | 5,4 կմ | |
Ավազանի մակերեսը | 28 կմ² | |
Ծավալը | 100 կմ³ | |
Կաստորիա (լիճ)[1], Օրեստիաս[2] (հուն․՝ Λίμνη Καστορίας կամ Λίμνη Ορεστιάδα), լիճ Հունաստանում, որը գտնվում է արևմտյան Մակեդոնիայի Կաստորիայի (Հունաստան) հատվածում: Լիճն իր անունն ստացել է լեռնային նիմփաների՝ օրեադների անունից[3]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիճը գտնվում է ծովի մակարդակից 625-630 մետր բարձրության վրա: Լճի արևմտյան մասում կա թերակղզի, որի վրա գտնվում է Կաստորիա քաղաքը:
Լճի տարածքը կազմում է 28 կմ², ծավալը մոտ 100 մլն մ³, իսկ խորությունը հասնում է 9-10 մետրի: Լճի մեջ թափվում են 9 փոքր գետեր: Ենթադրվում է, որ լիճը ձևավորվել է մոտ 10 միլիոն տարի առաջ՝ միոցենում:
Արևմուտքից Կաստորիա թերակղզին լիճը բաժանում է երկու մասի`մեծ հյուսիսային և փոքր հարավային:
Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի մեջ կան տարբեր տեսակի ձկներ ու կուղբեր, որից լիճը ստացել է իր անվանումը՝ Կաստորիա: Լճի մոտակայքում բնակվում են այնպիսի թռչուններ, որոնք կերակրվում են լճի ձկներով (կվակվա, շիկակարմիր տառեղ, մոխրագույն տառեղ, սպիտակ արագիլ, գետային ջրածիծառ, կարապ, հավալուսն, ):
Պատմական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի ափին է գտնվում 11-րդ դարի Մավրիոտիսի եկեղեցին, որը համարվում է հունական ուղղափառության հուշարձաններից մեկը[4]:
Կաստորիա այցելող զբոսաշրջիկները անպայման շրջայց են կատարում լճի ափերով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 155.
- ↑ Топокарты Генштаба
- ↑ Нимфы · Боги и божества Греции · Энциклопедия античной мифологии
- ↑ Турагентство «Green Apple»