Կաստորիա (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստորիա (լիճ)
el/Λίμνη Καστορίας

Կաստորիա քաղաքից լճի տեսքը
Կոորդինատներ
Հայելու բացարձակ բարձրությունը 630 մ
Երկարություն 7,5 կմ
Լայնություն 5,4 կմ
Ավազանի մակերեսը 28 կմ²
Ծավալը 100 կմ³

Կաստորիա (լիճ)[1], Օրեստիաս[2] (հուն․՝ Λίμνη Καστορίας կամ Λίμνη Ορεστιάδα), լիճ Հունաստանում, որը գտնվում է արևմտյան Մակեդոնիայի Կաստորիայի (Հունաստան) հատվածում։ Լիճն իր անունն ստացել է լեռնային նիմփաների՝ օրեադների անունից[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը գտնվում է ծովի մակարդակից 625-630 մետր բարձրության վրա։ Լճի արևմտյան մասում կա թերակղզի, որի վրա գտնվում է Կաստորիա քաղաքը։

Լճի տարածքը կազմում է 28 կմ², ծավալը մոտ 100 մլն մ³, իսկ խորությունը հասնում է 9-10 մետրի։ Լճի մեջ թափվում են 9 փոքր գետեր։ Ենթադրվում է, որ լիճը ձևավորվել է մոտ 10 միլիոն տարի առաջ՝ միոցենում։

Արևմուտքից Կաստորիա թերակղզին լիճը բաժանում է երկու մասի`մեծ հյուսիսային և փոքր հարավային։

Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մեջ կան տարբեր տեսակի ձկներ ու կուղբեր, որից լիճը ստացել է իր անվանումը՝ Կաստորիա։ Լճի մոտակայքում բնակվում են այնպիսի թռչուններ, որոնք կերակրվում են լճի ձկներով (կվակվա, շիկակարմիր տառեղ, մոխրագույն տառեղ, սպիտակ արագիլ, գետային ջրածիծառ, կարապ, հավալուսն, )։

Պատմական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի ափին է գտնվում 11-րդ դարի Մավրիոտիսի եկեղեցին, որը համարվում է հունական ուղղափառության հուշարձաններից մեկը[4]։

Կաստորիա այցելող զբոսաշրջիկները անպայման շրջայց են կատարում լճի ափերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 155.
  2. Топокарты Генштаба
  3. «Нимфы · Боги и божества Греции · Энциклопедия античной мифологии». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Турагентство «Green Apple»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստորիա (լիճ)» հոդվածին։