Կաստեկ Բայանբաև
Կաստեկ Բայանբաև | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1936 (84 տարեկան) |
Ծննդավայր | Alakol District, Ալմաթի շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Կրթություն | Ղազախստանի համալսարան |
Կաստեկ Բայանբաև (ռուս.՝ Кастек Баянбаев, նոյեմբերի 15, 1936, Alakol District, Ալմաթի շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ղազախ մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստեկ Բայանբաևը ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 15-ին, Թալդի-Կուրգանի մարզի Անդրեևսկի շրջանի Թալդիբուլաք գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է կոլեկտիվ տնտեսությունում:
1972 թվականին ավարտել է Ղազախստանի Ս. Կիրովի անվան համալսարանի (այժմ՝ Ղազախստանի համալսարան) ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
1960-1965 թվականին աշխատել է որպես բաժնի վարիչ և գրականագետ Ալակոլի շրջանի, Ալմաթիի տարածաշրջանային թերթերի խմբագրություններում:
1971-1995 թվականներին աշխատել է որպես «Ժազուշի» պարբերականի խմբագրության ղեկավար, «Ժալին» պարբերականի գլխավոր խմբագիր:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստեկ Բայանբաևը վաթսունական թվականների սկզբից զբաղվել է գրական գործունեությամբ, երկար տարիներ արդյունավետ աշխատել է մանկական պոեզիայի ժանրում: Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Պիոներ» ամսագրի էջերում, «Ղազախստանի պիոներ» և «Լենինշիլ Ժաս» թերթերում[1]:
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 թվական՝ «Նժույգը»
- 1964 թվական՝ «Ձախլիկ ծերուկը»[2]
- 1966 թվական՝ «Նվերներ երեխաներին»
- 1966 թվական՝ «Նամակ մարդուն»[3]
- 1969 թվական՝ «Բարի օր»
- 1970 թվական՝ «Իլյիչը և որսորդը»
- 1973 թվական՝ «Սպիտակաթև ճայեր»
- 1974 թվական՝ «Բոգատիրներն անձրևի տակ»
- 1976 թվական՝ «Զարմանալի աշխարհ»
- 1978 թվական՝ «Թռչնի կաթ»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970 թվականին արժանացել է «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալին:
- 1986 թվականին արժանացել է Ղազախստանի գրողների միության Իլյաս Ժանսուգուրովի անվան մանկական գրականության «Tәtti sabaқ» մրցանակին[4]:
- 2005 թվականին արժանացել է «Գերազանց աշխատանքի համար» մեդալին (Ղազախստան)[5]:
- 2014 թվականին արժանացել է Ղազախստանի Հանրապետության պետական կրթաթոշակի` մշակույթի և արվեստի բնագավառում[6]:
- 2015 թվականին արժանացել է Ղազախստանի Հանրապետության նախագահի կրթաթոշակի` մշակույթի և արվեստի բնագավառում[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Баянбаев К. Богатыри под дождем: Стихи / Пер. с каз. Вл.Михановского. – М.: Дет. лит., 1979. – 96 с.
- ↑ Баянбаев К. Зайчик в очках: Стихи, поэмы, сказки / Пер. с каз. Вл.михановского и В.Краснера. – Алма-Ата: Жалын, 1979. – 151 с.
- ↑ Стихотворения // Антология казахской детской поэзии. – Алма-Ата: Жалын. – 1983. – С.73-79
- ↑ Баянбаев К. Осень: Стихотворение // Живой родник: Книга для чтения по казахской литературе для 3 класса русской школы. – Алматы: Рауан, 1998. – С.3
- ↑ Указ Президента Республики Казахстан О награждении государственными наградами Республики Казахстан 2005 года
- ↑ О проекте распоряжения Президента Республики Казахстан "О присуждении государственных стипендий в области культуры в 2014 году"
- ↑ О проекте распоряжения Президента Республики Казахстан "О присуждении государственных стипендий в области культуры в 2015 году"