Կաստելյարի ամրոց (Օլիվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստելյարի ամրոց
Castillo del Castellar
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն38°50′09″ հս․ լ. 00°28′22″ ամ. ե.HGЯO
ՀասցեՎալենսիա
Վարչական միավորOliva?[1][2]
ԵրկիրԻսպանիա
Վերահսկվում էR-I-51-0010928
Քարտեզ
Քարտեզ
 Castell del Castellar Վիքիպահեստում

Կաստելյարի ամրոց (Օլիվա) (իսպ.՝ Castillo del Castellar), գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Օլիվիա բնակավայրի մոտ։ 2002 թվականի նոյեմբերի 6-ին ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0010928 գրանցման համարի ներքո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի ավերակները գտնվում է Սիեռա դե Մուստալլա (իսպ.՝ Sierra de Mustalla) դրախտային վայրում։ Խոսվում է այն մասին, որ ամրոցը պատկանել է արաբական դարաշրջանին, մոտավորապես 12-րդ դարի ընթացքում։ Սակայն գիտնականներ Պ. Գուիչարդը (իսպ.՝ P. Guichard) և Ա. Բազանան (իսպ.՝ A. Bazana) ամրոցի շինարարությունը թվագրում են տաիֆալի (իսպ.՝ taifal) (տաիֆալ՝ հին գերմանական ցեղ, որի գոյությունը թվագրվում է 4-րդ դարում [1]) ժամանակաշրջանում։

Ամրոցը իրենից ներկայացնում է ավելի ժամանակակից մուսուլմանական կառույց, որը պայմանավորված է նրա աշտարակներով և պատնեշների ձևով։ Ամրոցի պահպանման տարածքը զբաղեցնում է մոտավոր 2012 մ2 մակերեսով տարածք, որի մուտքը գտնվաում է հարավային կողմում։ Տարբերվում են պարսպի այն հատվածները, որտեղ կան 4 հատ քառանկյուն բաստիոններ, որոնցից ամենամեծերը գտնվում են հարավային հատվածում և ապահովում էին մուտքի անվտանգությունը։ Փոքր բաստիոնները գտնվում են ամրոցի արևելյան և արևմտյան պարսպի պատերի վրա։ Պարսպների ներքին մասում են գտնվում հիմնական աշտարակները։ Պարսպի արտաքին հատվածում պահպանվել են դեկորատիվ նախշաքանդակներ և արաբական արձանագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]