Կաստել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կաստել
Բուրգ 3-ը 9-ի

Կաստելներ (կատ.՝ castells) կամ «մարդկային դղյակներ», աշտարակ՝ բաղկացած մարդկանցից, որը անցկացվում է Կատալոնիայի փառատոների ժամանակ: Կաստելերների թիմերը մրցում են իրար հետ՝ կառուցելով առավել բարձր և ամուր աշտարակ: Ավանդույթը սկիզբ է առել Տառագոնա շրջանում և լայն տարածում է գտել Կատալոնիայի հարավում: Նմանատիպ արարողություն անցկացվում է Վալենսիայում և անվանվում է մուիշերանգա: Ավանդույթը սկիզբ է առել հին կրոնական պարից, որը կոչվել է Moixiganga (մուշիգանգա): Կատալոնական փառատոնը վալենսիականից տարբերվում է այն բանով, որ կրոնական բնույթ չի կրում, այն ժամանցային է, նպատակը՝ կառուցել բարձր աշտարակ:


Հագուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստելերների հագուստը բաղկացած է սև տաբատից, լայն սև գոտուց, բանդանների և վերնաշապիկներից, որոնց գույները խորհրդանշում են կաստելերների թիմերին: Ամեն թիմ ունի իր հատուկ գույնի վերնաշապիկը (colla): Գոտին երկու ֆունկցիա է կատարում. առաջինը՝ ամուր է պահում մեջքը և օգնում հեշտ բարձրանալը և իջնելը, մարդիկ ոտքերով հենվում են գոտիների վրա և ձեռքերով բռնում առջևում կանգնողի գոտուց՝ փորձելով բարձրանալ վերև: Աշտարակի ամենաբարձր մասում բարձրանում է փոքրիկ երեխա՝ անպայման կրելով պաշտպանիչ սաղավարտ:

Տերմինաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն աշտարակի անվանում բաղկացած է երկու թվից. առաջինը ցույց է տալիս ամեն մակարդակում մարդկանց թիմը, երկրորդը՝ աշտարակի բարձրության մակարդակը: Օրինակ՝ Tres de Vuit (3 de 8), նշանակում է, որ աշտարակը բաղկացած է 8 մասից (մակարդակից), ամեն մակարդակում 3 հոգի:

Աշտարակները առաջին հերթին տարբերվում են ամեն մակարդակում մարդկանց թվով՝

  1. շարասյուն- pilar de…;
  2. աշտարակ- torre de…;
  3. երեք- tres de…;
  4. չորս- quatre de…;
  5. հինգ- cinc de…;

Մակարդակների թիվը՝

  • վեց - sis;
  • յոթ-set;
  • ութ- vuit;
  • ինը- nou;
  • տաս- deu.

Եթե աշտարակը շատ բարձր է, կամ ամեն մակարդակում քիչ քանակությամբ մարդիկ կան, ապա սովորաբար լրացուցիչ օգնություն է տրամադրվում ներքևի շարքին: Աշտարակը երբեմն անվանվում է հիմքում եղած մարդկանց թվով: Երեք ամենահայտնի «հիմքերը»՝ pinya (հիմնական վերգետնյա մակարդակ, սովորաբար բաղկացած է մի քանի հարյուր մարդկանցից, folre (երկրորդ հիմքը, գտնվում է առաջին շարքի վերևում և միշտ հիշատակվում է աշտարակի անվան մեջ), և manilles (երրորդ հիմքը, որը նույնպես միշտ հիշատակվում է աշտարակի անվան մեջ):

Օրինակներ՝

  • Pilar de sis: աշտարակը բաղկացած է 6 մակարդակից, ամեն մակարդակում 1 մարդ: Եթե այլ բան չի նշվում, ապա պետք է հիշել, որ աշտարակը միշտ ունի «առաջին հիմք» (pinya) և այն հաջողությամբ ապամոնտաժվել է (descarregat):
  • Torre de set: աշտարակը բաղկացած է 7 մակարդակից ամենքում 2 մարդ:
  • Cinc de nou amb folre: աշտարակը բաղկացած է 9 մակարդակից, ամեն մակարդակում 5 մարդ, ունի «երկրորդ» (folre) հիմք, որը գտնվում է առաջինի վրա (pinya):
  • Quatre de vuit amb l’agulla: աշտարակը բաղկացած է 8 մակարդակից, ամեն մակարդակում 4 մարդ:
  • Tres de deu amb folre i manilles: երեք մարդ աշտարակի առաջին շերտում, տաս մարդ երկրորդ (folre) և երրորդ (manilles) շերտերում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]