Կառլոս Կաստանյո Խիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Կաստանյո Խիլ
իսպ.՝ Carlos Castaño Gil
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1965(1965-05-16)
ԾննդավայրԱմալֆի, Northeastern Antioquia, Անտիոքիա, Կոլումբիա
Մահացել էապրիլի 16, 2004(2004-04-16) (38 տարեկան)
Մահվան վայրSan Pedro de Urabá, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
Մասնագիտությունառաջնորդ, վիգիլանտիզմ և ռազմական կազմակերպություն
ԿուսակցությունUnited Self-Defense Forces of Colombia?

Կառլոս Կաստանյո Խիլ (իսպ.՝ Carlos Castaño Gil, մայիսի 16, 1965(1965-05-16), Ամալֆի, Northeastern Antioquia, Անտիոքիա, Կոլումբիա - ապրիլի 16, 2004(2004-04-16), San Pedro de Urabá, Կոլումբիա), կոլումբիացի աջ ծայրահեղական ապստամբ և հակակոմունիստ քաղաքական գործիչ, «Կորդոբայի և Ուրուբայի ինքնապաշտպանության ուժեր» (իսպ.՝ Autodefensas Campesinas de Córdoba y Urabá, ACCU) և «Կոլումբիայի ինքնապաշտպանության միացյալ ուժեր» (իսպ.՝ Autodefensas Unidas de Colombia) զինված խմբավորումների հիմնադիրներից և առաջնորդներից մեկը։ Ակտիվորեն մասնակցել է Կոլումբիայի մարքսիստների դեմ ուղղված քաղաքացիական պատերազմին։ Մահացել է եղբոր հետ ունեցած երկպառակիչ հակամարտության արդյունքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ունևոր գյուղացիական ընտանիքում, եղել է ընտանիքի 12 երեխաներից մեկը։ Ընտանիքի հայրը՝ Խեսուս Կաստանիոն, առևանգվել էր Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի կողմից (կոչվում նաև Ժողովրդի բանակ)՝ փրկագին ստանալու նպատակով։ Սակայն վերջինս մահացավ սրտի կանգից։ Ֆիդել և Կառլոս Կաստանիո եղբայրները գտնում էին, որ կառավարական ուժերն ունակ չեն պայքարել կոմունիստական ապստամբների դեմ և սկսեցին ձևավորել ընդդիմադիր հակակոմունիստական անօրինական զինված խմբավորում։

Ֆիդել Կաստանյոն ունեցել է քրեական անցյալ։ Մի ժամանակ կապ է ունեցել Պաբլո Էսկոբարի հետ[1]։ Սակայն Կաստանյոյի մի քանի գործընկերների սպանության հրամանը, որն արձակել էր Պաբլո Էսկոբարը, բաժանեց նախկին համախոհներին՝ ընկերությունը վերածելով թշնամանքի։

Կաստանյո եղբայրները ստեղծել են Լոս Պեպես կազմակերպությունը, որը ֆինանսավորվում էր Էսկոբարին թշնամի Կալիի նարկոկարտելի կողմից։ Լոս Պեպեսը գործողություններ էր իրականացնում նաև Մեդելինի կարտելի դեմ։ Կարլոս Կաստանյո Խիլը ակտիվ մասնակցություն է ունեցել կոլումբիական թմրաբիզնեսի խոշոր դեմքերի լիկվիդացման ժամանակ, սկսած հենց Պաբլո Էսկոբարից[2]։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգահեռաբար ստեղծվել էր ACCU գյուղացիական զինյալ խումբը, որը պետք է պայքարեր պրոկոմունիստական Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի, Կոլումբիայի ազգային ազատագրության բանակի, Ազգայնական միության դեմ։ Ֆիդել Կաստանյոյի մահից հետո՝ մարքսիստ հեղափոխականների դեմ դուրս ելած զինյալների ղեկավարումն անցավ Կառլոս Կաստանյո Խիլի ձեռքը։

1994-1997 թվականներին ACCU-ն հզոր հարվածներ է հասցրել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին և Կոլումբիայի ազգայնական միությանը։ Այդ գործողությունները ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդարներով։ Ամենահայտնին 1997 թվականի հուլիսին Մապիրիպան քաղաքում տեղի ունեցած ջարդերն էին[3], որի արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք մեղադրվում էին կոմունիստական կազմավորումների օգնելու համար։ Նույն տարում, Կառլոս Կաստանյո Խիլը և աջ հրապարակախոս Իվան Ռոբերտո Գավիրիան (նույն ինքը Էռնեստո Բայեսը) նախաձեռնել են AUC-ի ստեղծումը։ Կազմավորման ֆինանսավորումը տեղի է ունեցել հողագործների, անասնապահների, արդյունաբերողների կատարած նվիրատվությունների, ինչպես նաև թմրավաճառների վրա կատարած հարձակումների հաշվին։

Կառլոս Կաստանյո Խիլը գլխավորել է կոմունիստական կազմավորումների դեմ վարվող ռազմական ընդվզումը[4]։ Մի քանի անգամ անձամբ մասնակցել է մարտերին[5]։

AUC-ի մեթոդները տարբերվում էին վճռորոշությամբ և ծայրահեղ դաժանությամբ[6]։ Պարտիզանական հարձակումների[7] և ձախ քաղաքական գործիչների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների հետ զուգահեռ, կիրառվում էին նաև կոմունիստներին աջակցողների սպանության և հողային սեփականության խլման մեթոդները[8]։ Արդեն 1997 թվականին Կաստանյոն կազմակերպել և գլխավորել է ավելի քան 20 ռազմական գործողություններ։ Իրականացվել են կոմունիստական և ձախ քաղաքական գործիչների, արհմիությունների ակտիվիստների սպանություններ։ Կաստանյո Խիլի և նրա զինյալների զոհերի շարքում են Խայմե Պարդո Լեալը, Կառլոս Պիսարոն, Բերնարդո Օսան, Լուիս Սերանոն, Էկտոր Ակոստան և ուրիշներ։ Բիլ Քլինթոնի ամերիկյան վարչակազմը և Կոլումբիայի այն ժամանակվա կառավարությունը AUC-ն որակել են որպես ահաբեկչական կառույց։

Հնարավոր է, ինչ-որ մեկը կարծում է, որ ես բռնության և պատերազի մարմնավորում էր։ Ո՛չ, ես միտված եմ խաղաղության։ Ես համբերատար մարդ եմ։ Կարծում եմ, նույնիսկ շատ համբերատար։ Ինձ միշտ մեղադրում են փափկության մեջ։ Բայց ես չեմ կարող համբերատար վերաբերվել երկրի տրանսֆորմացիայի դաժան մեթոդներին, գյուղերի կործանմանը, հեղինակավոր անձանց առևանգումներին։
Կառլոս Կաստանյո Խիլ

Թմրակոնֆլիկտ։ Սպանություն եղբոր ձեռքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձամբ Կառլոս Կաստանյոն դեմ էր թմրավաճառությանը[9]։ Սակայն կոկայինի թմրաբիզնեսով ակտիվորեն զբաղվել է նրա եղբայրը՝ Վիսենտե Կաստանյոն և AUC-ի մի քանի այլ ղեկավարներ։

2002 թվականին Կոլումբիայում իշխանության է եկել նախագահ Ալվարո Ուրիբեն, որը Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի դեմ պայքարում գրանցել է էական հաջողություններ։ 2003 թվականի ամռանը Կառլոս Կաստանյո Խիլը պատրաստակամություն է հայտնել ապամոբիլիզացնելու AUC-ի զինված խմբավորումները և քաղաքական համագործակցության գալ կառավարության հետ։ Նա նաև ներողություն է խնդրել նախկին «տեսարանների» համար և համաձայնվել կանգնել ամերիկյան դատարանի առջև։ Այդ դիրքորոշումը խիստ արձագանք է ստացել AUC-ի մյուս ղեկավարների մոտ, որոնք մեծապես կապված էին թմրավաճառության հետ։

Ես հենց սկզբից էլ եղել եմ թմրավաճառության խիստ քննադատներից մեկը։ Բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք զբաղվել են դրանով, ես նողկանքի զգացում եմ ապրում։ Պուերտո Բոյակում մեր շարքերն էր անցել մի թմրավաճառ, որը մեկ տարվա ընթացքում փչացրեց ամեն ինչ։ Ես չեմ պաշտպանի թմրավաճառների շահերի ո՛չ այսօր, ո՛չ վաղը, երբևէ։

Կառլոս Կաստանյո Խիլ

Կառլոս Կաստանյոյի հակառակորդների գլխին հայտնվել է Վիսենտե Կաստանյոն[10]։ Կառլոս Կաստանյոն լրագրողներին պատմելով իր ընտանիքի, հոր և եղբոր՝ Ֆիդելի մասին, ոչինչ չի ասել Վիսենտեի մասին[11]։ Ընդորում նա մի քանի անգամ նշել է, որ վախենում է դավաճանությունից։

2004 թվականի ապրիլի 16-ին Կառլոս Կաստանյո Խիլը սպանվել է Սանտա Ֆե դե Անտիոքիա քաղաքի մոտ՝ եղբոր թիկնապահի կողմից[12]։ 2006 թվականի սեպտեմբերի 4-ին նրա մահվան փաստը հաստատվել և փաստաթղթավորվել է։ Սակայն Կոլումբիայի բարձրագույն դատարանը դեռ 2007 թվականին բավարար չի համարել մահվան ապացույցները և ուժի մեջ պահել այն դատավճիռը, որը կայացվել էր Կառլոս Կաստանյո Խիլի դեմ[13]։ Սպանության համար նա դատապարտվել էր 28 տարի և երկու ամիս ազատազրկման։

Ինքնագնահատական և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին լույս է տեսել Կառլոս Կաստանյո Խիլի «Իմ մեղքերի թողությունը» գիրքը (իսպ.՝ Mi confesión), որը հրատարակվել է լրագրող Մաուրիսիո Արանգուրենա Մոլինայի մասնակցությամբ։ Հեղինակը պատմել է մի շարք ահաբեկչությունների և հաշվեհարդարների հետ իր կապի մասին[14]։ Ընդունելով որոշ «ավելորդություններ»՝ Կաստանյոն հայտարարել է, որ այդ գործողություններն անհրաժեշտ էին՝ մարքսիստներից Կոլումբիան փրկելու համար[15]։

Ես պայքարում եմ կոլումբիացիների համար։ Իմ էթիկական հայացքները չեն ընդունում սպանությունները, բայց մերօրյա պայմաններում մարդկանց սպանությունների կանխումը, որոնց կարելի է դիտարկել որպես քաղաքացիական հասարակություն, բայց և դիտարկվում են նաև խարխլվող տարրեր, գրեթե անհնարին է։ Ես կարծում եմ, որ պարտիզանին, եթե նրան հնարավոր չէ բռնել կամ նա չի պատրաստվում հանձնվել, ապս սպանելը թույլատրելի է։ Այն առավել մեծ չափերի չարություն կառաջացներ։
Կառլոս Կաստանյո Խիլ

Կառլոս Կաստանյո Խիլի նկատմամբ վերաբերմունքը ժամանակակից Կոլումբիայում երկակի է։ Քննադատվում է հատկապես նրա ահաբեկչական գործունեությունը։ Սակայն բնակչության մեծամասնության կողմից ընդունվում է, որ Կաստանյո Խիլի գործողությունները մեծ մասամբ պայմանավորված են եղել օբյեկտիվ իրավիճակով[16]․ զինված հակամարտություն և պետական իշխանության թուլություն (մինչ Ուրիբեի նախագահությունը)։ Հակառակորդները նշում են AUC-ի հանցագործա-ահաբեկչական մեթոդները։ Կառլոս Կաստանյոյի կողմնակիցները նշում են նրա հայրենասիրությունը և կարծում, որ մարքսիստ պարտիզանների գործողությունների, թմրաբիզնեսի, Պաբլո Էսկոբարի և Մանուել Մարուլանդայի պարագայում դաժանությունն անխուսափելի էր[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. La casa donde se planeó la guerra contra Pablo Escobar
  2. Olle Ohlsen Pettersson. Former Colombia governor helped paramilitaries, Los Pepes: AUC leader
  3. Demandado el Estado Colombiano por Masacre de Mapiripan
  4. Latinoamerica-online Արխիվացված 2008-11-08 Wayback Machine
  5. Интервью Командующего Подразделениями Самообороны Колумбии (ПСК) Карлоса Кастаньо колумбийскому журналисту Дарио Арисменди
  6. Guerra sin cuartel. Colombia y el derecho internacional humanitario. New York: Human Rights Watch, 1998
  7. Hernán Giraldo: máquina de guerra en la Sierra Nevada de Santa Marta
  8. La estrategia de despojo de tierras de los hermanos Castaño
  9. El testamento de Carlos Castaño
  10. Vicente Castaño Gil
  11. La maldición de Caín. Qué llevó a Vicente Castaño a mandar matar a su hermano Carlos
  12. Carlos Castano murder: Nine men sentenced in Colombia. BBC, 17 March 2011
  13. Corte duda de la muerte de Carlos Castaño
  14. Признания палача. Пер.: Baader’68
  15. Игорь Илька. Русский, вглядись в латинос!
  16. «Роман Шанга. Наркотрафик от либерализма к коммунизму и обратно». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  17. Paramilitares Vs Guerrilleros: CASTAÑO VS TIROFIJO