Կառլեն Ավետիսյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կառլեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Կառլեն Ավետիսյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1940(1940-11-28)
ԾննդավայրԱրևշատ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 7, 2004(2004-05-07) (63 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և դասախոս

Կառլեն Կարապետի Ավետիսյան (նոյեմբերի 28, 1940(1940-11-28), Արևշատ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - մայիսի 7, 2004(2004-05-07), Երևան, Հայաստան), հայ նկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Ավետիսյանը ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում: 1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1970-1988 թթ. եղել է Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունում նկարիչ-վերականգնող, 1996-2004 թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում[1][2]:

Մահացել է Երևանում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծաղկի տոն» (1989 թ.)
  • «Ընտանիք» (1989 թ.)
  • «Կոմպոզիցիա» (1996 թ.)
  • «Առավոտ լուսո» (1998 թ.)
  • «Ադամի անկումը» (1999 թ.)
  • «Տոնախմբություն» (2000 թ.)
  • «Ծաղկունք» (2000 թ.)
  • «Կենաց ծառ» (2000 թ.)
  • «Գարուն» (2000 թ.)
  • «Արարում» (2001 թ.)
  • «Կինն ու ձին» (2002 թ.)

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արարում և երկրային արարվածքներ», Երևան, ՀԲՀ հրատ, 1995 թ. [3][4]:
  • «Արարատը չափական թվերի լույսի մայր», Երևան: Ա. հ., 1995 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Կառլեն Ավետիսյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-02-20 
  2. Avagyan Vahan։ «Welcome to 15's site.»։ www.iatp.am։ Վերցված է 2018-02-22 
  3. «Արարում և երկրային արարվածքներ | Hanuman Home Library»։ library.gratun.am (en-US)։ Վերցված է 2018-02-20 
  4. «Արարում և երկրային արարվածքներ»։ Modus Vivendi Center (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22