Կառլեն Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Կառլեն Գրիշայի Առաքելյան | |
---|---|
1 սեպտեմբերի, 1962 - 30 հուլիսի, 1993 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Կառլեն Առաքելյան (1 սեպտեմբերի, 1962, Ճարտար, Մարտունու շրջան - 30 հուլիսի, 1993, Մեհմանա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլեն Առաքելյանը ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 1-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո ստացել է ավտոփականագործի մասնագիտություն և աշխատել հեռուստատեսությունում։ Մասնակցել է արցախյան շարժմանը, ծառայել Մարտակերտի գնդում. «Շիլկայի» նշանառու էր, որը տեղակայված էր Մեհմանա գյուղի տարածքում։ Զոհվել է 1993 թ. հուլիսի 30-ին Մեհմանայում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կառլեն Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-03-09