Կապույտ լեռների գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ լեռների գաղտնիքը
ռուս.՝ Тайна синих гор
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ անչափահասների համար
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱսխաբ Աբակարով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գորոխով
ԵրաժշտությունՇիրվանի Չալաև
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն72 րոպե

«Կապույտ լեռների գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна синих гор»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, Ասխաբ Աբակարովի լիամետրաժ նորամուտը կինոյում[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1982 թվականի հունիսին։

Բացի երկրորդ պլանի մի քանի դերերից, ֆիլմում նկարահանվել են քիչ հայտնի կամ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, այդ թվում՝ Դաղստանի ԻԽՍՀ Սովետսկի շրջանի բնակիչները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են Դաղստանի աուլում ամռանը՝ ավարտական քննություններից անմիջապես հետո։ Մուրադը, որը նոր է ավարտել դպրոցը, վաղուց սիրահարված է Մայսարատ անունով դասընկերուհուն։ Տղան նրան նույնպես դուր է գալիս, սակայն ծնողներն արդեն վաղուց խոստացել են նրան ամուսնացնել իրենց համագյուղացի Ուսմանի որդու հետ, որը վաղուց հեռացել է գյուղից և ապրում է քաղաքում։ Քանի որ աղջիկն ավարտել է դպրոցը, Ուսմանն առաջարկում է արդեն մտածել հարսանիքի մասին։

Մուրադն մեծացել է առանց հոր, որը վաղուց է մահացել, սակայն շատ է շփվում պապիկի հետ։ Վերջինս պատմում է, թե ինչպես է ժամանակին լեռնային սովորությամբ հարսնացու փախցրել։ Պապը Մուրադին նաև պատմում է այն լեգենդի մասին, թե ինչպես է ջիգիթը կապույտ լեռան մյուս կողմում գտել աուլ և սիրահարվում այնտեղ ապրող աղջկան, որին խոստացել էին ամուսնացնել ուրիշի հետ։ Սակայն երբ նա փախցնում է աղջկան, փեսայի տոհմը պատերազմի է սկսում ջիգիթի տոհմի հետ, և շատ արյուն է թափվում։

Մի օր Մուրադը Մայսարաթին առաջարկում է միասին հեռանալ։ Նա սպասում է աղջկան կանգառում, սակայն ճանապարհին նրան բռնում ու տուն են բերում հարազատները։ Մուրադին խնդրում են ժամանակավորապես հեռանալ գյուղից։ Նա անցնում է լեռներով, գիշերում հովիվների մոտ, իսկ առավոտյան ուղղաթիռը նրան հասցնում է Մախաչկալա (ճանապարհին ուղղաթիռը թռչում է Չիրկեյի ՀԷԿ-ի վրայով)։ Այնտեղ Մուրադը կանգ է առնում մոր հարազատների մոտ։ Տանտերերի դուստրը՝ Ամինան, փորձում է նրան ծանոթացնել իր ընկերուհու՝ Սոնյայի հետ։ Շուտով Մուրադը աշխատանքի է ացնում շինհրապարակում, որտեղ աշխատում է Ամինայի ընկերը՝ Սուլթանը։

Հանգստյան օրերին ծովի ափին հանգստանալուց հետո Մուրադն ընկերների հետ վերադառնում է քաղաք։ Սոնյան խնդրում է ուղեկցել իրեն։ Ամինան տանը Մուրադի համար հեռագիր է տեսնում և վազում նրա հետևից։ Մահացել էր Մուրադի պապը, և նա վերադառնում է աուլ։ Հուղարկավորությունից հետո նա չի ուզում վերադառնալ քաղաք։ Նա վերցնում է պապի հրացանը և գնում լքված գյուղ։ Նրա հետևից գալիս է Մայսարաթը և նստում նրա կողքին՝ տան պատի մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում հնչում է Ռասուլ Համզաթովի «Ահա ես վերադարձա ճանապարհից...» (ռուս.՝ «Вот я вернулся с дороги…») բանաստեղծությունը։
  • Այն դրվագում, որտեղ Մուրադը ընկերների հետ հանգստանում է ծովի ափին, մեքենայից հնչում է «Վերջին անգամ» (ռուս․՝ «В последний раз») երգը «Весёлые ребята» խմբի կատարմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ян Кушнирский — «Вот я вернулся с дороги…» (рецензия на фильм) // Советский экран, № 13, июль 1982. — стр. 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Тайна синих гор». Megabook. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  • Кино и горцы