Կապոն-Կապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կապոն-Կապան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
Ազգային կազմՀայեր (մինչ Մեծ Եղեռնը)

Կապոն-Կապան, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Ագչեապատ (Պլատանա) գավառակում։

20-րդ դարի սկզբին ուներ 22 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար քարաշեն եկեղեցի (Ս. Սարգիս, հիմնվել էր 1875 թվականին) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ և զոհվել բռնագաղթի ճանապարհին, փրկվել են ընդամենը երկու հոգի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 265