Jump to content

Կապոդաստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զսպանակավոր կապոդաստրի տարատեսակ
Զսպանակավոր կապոդաստրի տարատեսակ
Կողպեքի կապոդաստր կիթառի գրիֆի վրա

Կապոդաստր (իտալ.՝ capo - գլխիկ, վերևի մաս և tasto - լադ), սեղմիչ, որն օգտագործվում է լարային-կսմիթահար գործիքները նվագելիս (կիթառ, բալալայկա, մանդոլին), արհեստական կարճացման ճանապարհով լարերի հնչող մասի բարձր վերադաշնակման համար։ Կապոդաստրը սկորդատուրայի մասնավոր դեպքն է, որը վաղուց օգտագործվում է շատ լարային գործիքների վրա։

Կապոդաստրը փոխում է կիթառի բարձր ներդաշնակությունը գրիֆի լադերից մեկի վրա դրա տեղադրման շնորհիվ։ Դասական կիթառի վրա օրինակ․

Նորմալ (ստանդարտ) ներդաշնակություն՝ E B(H) G D A E։

Առաջին լադի վրա կապոդաստրի տեղադրման ժամանակ՝ F C G# D# A# F։

Առաջին պատենտավորված կապոդաստրը ստեղծվել է Ջեյմս Էշբորնի կողմից Կոնեկտիկուտ նահանգի Ուոլքոթվիլ քաղաքում[1]։

Ալտերնատիվ ձայների մասնավոր կապադաստրի օգտագործման օրինակ կարելի է լսել կիթառահար Անտուան Դյուֆուրի մոտ[2]։

Շատ հարյուրամակների ընթացքում կապոդաստրները եղել են օգտապաշտական սարքեր, բայց վերջին տարիներին կապոդաստրների էսթետիկային սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել։ G7th Capo ընկերությունը թողարկել է Performance 2 Celtic Special Edition դիզայնը[3]։ Հիմա կապոդաստրները թողարկվում են տարբեր գույներով ու նախշերով[4]։ Thalia Capos ընկերությունը ևս մի քայլ է արել և հիմա առաջարկում է հարյուրավոր ձևերի կապոդաստրներ, որոնք պատրաստված են տարբեր տոնային բնափայտերից[5]։

  • Իտալերենով «capotа́sto» բառը, որից հայտնվել է «կապոդաստր» տերմինը, նշանակում է լարային գործիքի վերևի շեմիկը (զրոյական լադ)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. History of the Guitar Capo Արխիվացված 2015-10-30 Wayback Machine, theguitarcapo.com (accessed 02/27/15)
  2. Antoine Dufour (2007 թ․ մարտի 5). «Toi et Moi (You and I) by Antoine Dufour». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին – via YouTube.
  3. «G7th, The Capo Company Discover your inner Celt». www.g7th.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Acoustic Guitars - Kyser Musical Products». www.kysermusical.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. ThaliaCapos.com. «Thalia Capos: The World's Best Guitar Capos». ThaliaCapos.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Capotatso // James Franklin Warner. A Universal Dictionary of Musical Terms. J. H. Wilkins & R. B. Carter, 1842. С. XIX.(անգլ.)