Կապիտալ ներդրումների ետգնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտալ ներդրումների ետգտնում, կապիտալ ներդրումների արդյունավետության ցուցանիշ, որևէ ժամանակահատվածում կատարված կապիտալ ներդրումների և դրանց շնորհիվ ստացված շահույթի աճի հարաբերություն։ Պրակտիկայում որոշվում է գերազանցապես համախառն ներդրումների համար։ Կապիտալ ներդրումների ամբողջ ծավալի համար բնորոշում է ներդրումների բացարձակ արդյունավետությունը, ցույց է տալիս տարեկան շահույթի միավոր աճ ստանալու համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների չափը։ Հաճախ օգտագործվում է կապիտալ ներդրումների համեմատական արդյունավետության ցուցանիշը, որը երկու համեմատվող տարբերակների կապիտալ ներդրումների տարբերության և այդ ներդրումների շնորհիվ ստացվող շահույթի աճերի տարբերության հարաբերությունն է։ Եթե արդյունքի գինը համեմատվող տարբերակներում նույնն է, ապա ցուցանիշը որոշվում է տարբերակներում կապիտալ ներդրումների տարբերության և տարեկան արտադրական ծախսերի տարբերության հարաբերությամբ։ Տարբերակներից լավագույնն ընտրելու համար նշված ցուցանիշը համեմատվում է կապիտալ ներդրումների ետգտնման նորմատիվի հետ։ Կապիտալ ծախսումների և դրանց արդյունքի ստացման ժամանակի միջև կա որոշ տեղաշարժ՝ ժամանակի լագ։

Բացի այդ, ներդրումները կատարվում են ոչ միանգամից, այլ բաշխվում են տարվա ընթացքում։ Այդ պատճառով յուրաքանչյուր միավոր ներդրում արդյունք կարող է տալ տարվա միայն մի մասի ընթացքում, հետևանքով առաջանում է հարաբերական, գերբնակչություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 256