Կաշին-Բեկի հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշին-Բեկի հիվանդություն
Տեսակհազվագյուտ հիվանդություն
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա
ՀՄԴ-9716.0
ՀՄԴ-10M12.1
Անվանվել էNikolay Kashin? և Evgeny Vladimirovich Bek?
 Kashin–Beck disease Վիքիպահեստում

Կաշին-Բեկի հիվանդություն, տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդության է, որի ժամանակ զարգանում են բազամապիսի այլանդակող օստեոխոնդրոպաթիաներ։ «Ուրովյան հիվանդություն» անվանումը կապված է Ամուր գետի վտակ Ուրովի հետ, որի ավազանում XIX դարի կեսերին այն հայտնաբերվել և նկարագրվել է։ Հիվանդությունը բավականին տարածված է եղել Անդրբայկալում և Արևելյան Սիբիրում։

Հիվանդությանը բնորոշ են ոսկրացման պրոցեսների խորը խանգարումները և ոսկրահոդային համակարգի «վաղաժամ մաշվածությունը»։ Պրոցեսը կրում է համակարգածին, շատ թե քիչ զուգաչափ բնույթ և արդեն պատանեկան տարիներին կարոդ է հասցնել տարածված ապաձևող արթրոզի։

Առաջացման պատճառը և ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիովին պարզաբանված չեն։ Հիվանդության սահմանափակ տարածվածությունը թույլ է տալիս նրա պատճառը փնտրել տեղական բնապայմանների առանձնահատկություններում։

Ախտաբանական անատոմիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոցեսն սկսվում է հոդաճառներից։ Տեղի է ունենում նրանց պղտորում, թելավորում, ոսկրային հյուսվածքի կղզիանման մերկացումներ։ Զննման ժամանակ հոդային մակերեսին կարելի է հայտնաբերել անկանոն կերպով հերթագայող աճաոաոսկրային հյուսվածքի շերտամասեր։ Ծանր դեպքերում աճառային ծածկույթը ամբողջովին չքանում և փոխարինվում է ոսկրային հյուսվածքով։ Զարգանում են հոդային շարժունակության ծանր խանգարումներ։

Կլինիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշին-Բեկի հիվանդությունը սկսվում է մանկապատանեկան տարիքում, հազվադեպ 20 տարեկանից հետո։ Տղաները հիվանդանում են ավելի հաճախ, քան՝ աղջիկները։ Պրոցեսը սկսվում է դանդաղ (2—3 տարում)՝ աստիճանաբար սաստկանալով։ Հիվանդները դիմում են բժշկական օգնության անսովոր, անհարմար շարժումների և հոդերում ճարճատյուն ի հայտ գալու պատճառով։ Հոդերում և մկաններում նկատվում են թույլ, մորմոքուն ցավեր ֆիզիկական լարվածությունից հետո («ճմլկոտման» հիվանդություն)։

Հիվանդության հիմնական ախտանիշը վերին և ստորին վերջույթների հոդերի զուգաչափ հաստացումն ու ապաձևումն է՝ շարժունակության սահմանափակմամբ և տարբեր ուժգնության ճարճատյունով։

Տարբերում են Կաշին-Բեկի հիվանդության արտահայտվածության 3 աստիճան։

  • I աստիճան. հոգնածություն, անկանոն հողացավեր, ձեռքի միջֆալանգային հոդերի ուռածություն, հաստացում, նախաբազուկ-դաստակային և արմնկային հոդերի շարժումների սահմանափակումներ։
  • II աստիճան. վերին և ստորին վերջույթների մկանների նկատելի ապաճում, միջֆալանգային հոդերի հաստացում, կարճամատություն, շարժունակության խանգարումներ ծնկային և սրունք-թաթային հոդերում։
  • III աստիճանի կարճահասակություն, կարճամատություն (,արջի թաթ»), մատների շարժումների դժվարացում և սահմանափակումներ, հոդային գործունեության խանգարումներ բոլոր հոդերում, «բադի քայլվածք», ողնաշարի գոտկային հատվածի լորդոզ, ճարճատյուն բոլոր հոդերում։

Հայտնաբերվում են նաև փոփոխություններ ներքին օրգաններում (բրոնքիտներ, թոքերի էմֆիզեմա, ախիլիկ գաստրիտ, կոլիտ, միոկարդիոդիստրոֆիա)։ Աշխորոշումը դժվար չէ հիվանդության տեղաճարակային բնույթի և կլինիկական ախտանիշների առանձնահատկությունների պատճառով։

Բուժումը հիմնականում հանքաջրաբուժական և ֆիզիոթերապևտիկ է։ Ցուցված է ախտանիշային բուժումը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ներքին հիվանդություններ, հատոր առաջին, Երևան, «Լույս», 1988.
  2. «Կաշին-Բեկի հիվանդություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.