Կանտոնի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանտոնի ապստամբություն կամ Գուանչժոուի ապստամբություն (չինարեն՝ 广州起义), ձախողված կոմունիստական խռովություն Գուանչժոու (Կանտոն) քաղաքում, 1927 թվականի դեկտեմբերի 11-13-ին՝ Գոմինդանի դեմ։

Բանվորական կարմիր գվարդիայի և ուսումնական գնդի զինվորների ջոկատները գրավեցին քաղաքի մեծ մասը, զավթեցին պահեստային զենքերը և բաժանեցին ապստամբությանը միացածներին։ Ստեղծվեց «հեղափոխական կառավարություն»՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ, հրապարակվեց նրա ծրագիրը, որը նախատեսում էր խորհրդային ռեժիմի ստեղծում, դեմոկրատական ազատություններ, 8-ժամյա աշխատանքային օր, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների, բանկերի, տրանսպորտի, հողի ազգայնացում։

Ապստամբությունը ճնշվեց Անգլիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ճապոնիայի աջակցությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 243