Կանչ (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կանչ (շաբաթաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանչ (այլ կիրառումներ)
Կանչ
Տեսակթերթ
Լեզուարևմտահայերեն, արաբերեն
Հիմնադրվել է1971
ՀրատարակիչՀ. Մատեյան
ԵրկիրԼիբանան Լիբանան
ԳրասենյակԲեյրութ, Լիբանան
OCLC61385969

«Կանչ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1971 թվականից, Բեյրութում։ Հրատարակության պատասխանատուն էր Հ. Մատեյանը։

Լիբանանի կոմունիստական կուսակցության քաղաքականության արտահայտիչն էր։ Լուսաբանում էր Լիբանանի և միջազգային կոմունիստական շարժումը, ԽՄԿԿ և Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը, արծարծում արաբ ժողովրդի սոցիալական և տնտեսական, ազգային-ազատագրական պայքարի հարցեր։

Լայն տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պրոպագանդում հայրենիքի մշակութային և տնտեսական վերելքը։ Աշխատելով սփյուռքահայությանը համախմբել հայրենիքի շուրջը, նրան մտահոգող հարցերի լուծումը «Կանչ» թերթի գլխագիրը կապում էր հայրենիքի պետականության հետ։

Ջատագովել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը։ Օգտվել է ՏԱՍՍ-ի և Արմենպրեսի հաղորդագրություններից, արտատպել խորհրդահայ գրողների ստեղծագործություններ և մշակույթի գործիչների հոդվածներ։ Տպագրել է գրական էջեր, արվեստի հարցերին նվիրված նյութեր, մարզական լուրեր։

Հանդիսացել է Լիբանանի կոմունիստական կուսակցության «Ալ-Նիդա» արաբերեն օրաթերթի հավելվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 141