Կանեի 120-միլիմետրանոց թնդանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանեի 120-միլիմետրանոց թնդանոթ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակrifled breech loader?
Երկիր Ֆրանսիա

Կանեի 120 միլիմետրանոց թնդանոթ, 120 միլիմետր տրամաչափով ծովային թնդանոթ, որը մշակվել է ֆրանսիացի կոնստրուկտոր Գուստավ Կանեն և արտոնագրի հիման վրա արտադրվել է Ռուսաստանում՝ Օբուխովի և Պերմի գործարաններում։ Արտոնագրված արտադրության վերաբերյալ համաձայնությունը Forges et Chantiers de la Mediterranes ֆրանսիական ընկերության հետ կնքվել է 1891 թվականի օգոստոսի 10-ին[1]։ Ռուսաստանի կայսերական նավատորմի զենքերի շարքում ներառվել է 1892 թվականին։

Կանեի 120 միլիմետրանոց թնդանոթներով զինված են եղել այնպիսի զրահակիրներ, ինչպիսիք են «Անդրեյ Պերվոզվաննին» (2 միավոր), «Կայսր Ալեքսանդր II»-ը, «Три святителя», ափային պաշտպանության զրահակիրներ, ինչպիսին է «Ադմիրալ Սենյավինը» (3 միավոր)։ Դրանցով սպառազինվել են նաև «Ռյուրիկ», «Դմիտրի Դոնսկի», «Վլադիմիր Մոնոմախ» զրահակիր հածանավերը, «Ժեչուգ» (2 միավոր), «Նովիկ», «Բոյարին», «Ալմազ» տիպի զրահատախտակամածային հածանավեր, «Գիլյակ II» (4 միավոր) և «Կարս» (2 միավոր) տիպի հրետանավակներ և «Լեյտենանտ Շեստակով» տիպի էսկադրային ականակիրներ[2], ինչպես նաև արգենտինական «Ալմիրանտե Բրաուն» զրահակիրը[3]։ Դրանից բացի, թնդանոթն օգտագործվել է ափային պաշտպանության համար։ Թնդանոթներն օգտագործվել են ռուս-ճապոնական, Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմներում։

Ռազմամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանեի 120 միլիմետրանոց թնդանոթի արկեր և բալիստիկա[4]
Արկի տիպ քաշ, կգ երկարություն, տրամաչափ ВВ քաշ, կգ ВВ պարունակություն, % սկզբնական արագություն, մ/վ Առավելագույն հեռավորություն, մ/պտտման անկյան դեպքում°
Զրահահար 1895 թվականի նմուշի 20,47 2,8 ? 823 10 065/18
Ֆուգասային 1907 թվականի նմուշի 20,48 3,55 2,56 10,3 823 11 306/25
Բեկորային 1907 թվականի նմուշի 23,0 4,38 2,87 12,47 731,5 12 810/25
Ֆուգասային 1911 թվականի նմուշի 28,97 5,0 3,73 12,8 686 13 176/25°28'
Գնդակային կոտորակառումբ 20,41 3,73 0,29 823 10 085/17°46'
Սուզվող 26,1 5,0 5,22 20,1 216,4 2379

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — С. 387.
  2. Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — С. 363. — ISBN 985-433-703-0
  3. «Казематный броненосец "Альмиранте Браун", Аргентина, 1882 г.». Боевые корабли мира // battleships.spb.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  4. Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — С. 364.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Широкорад А. Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — ISBN 985-433-703-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]