Ձևավորելով Սպիտակ ծովի հյուսիսարևմտյան մասը՝ Կանդալակշան այս ծովի ամենամեծ չորս ծովածոցերից մեկն է։ Մյուս երեքն են՝ Օնեգայի ծոցի հարավարևմուտքում, Դվինայի ծոցի հարավում և Մեզենի ծոցի հարավարևելքում։ Կանդալակշայի ծոցի հյուսիսում է գտնվում Կոլայի թերակղզին, իսկ Կանդալակշա քաղաքը նրա հյուսիսային շրջանում է։
Քաղաքից տասը կիլոմետր հեռավորությամբ գտնվում է նավթի նոր հանք Վիտինոն։ Կանդալակշա բնապահպանական արգելոցն ներառում է ծովածոցի ափամերձ շրջանները և ծոցի շատ կղզիներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 236)։