Կանգադալա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանգադալա
Տեսակազգային պարկ
Երկիր Անգոլա
ՎարչատարածքMalanje Province?
Հիմնվել է1963
Մակերես630 կմ²
Կանգադալա (ազգային պարկ)ը գտնվում է Անգոլաում
Կանգադալա (ազգային պարկ)

Ազգային պարկ Կանգադալա (անգլ.՝ Cangandala National Park), գտնվում է Անգոլայի հյուսիսային Մալամժե նահանգում։ Դրա հյուսիսային սահմանի մոտ է գտնվում Կուիջե (Cuije) գետը, իսկ արևմտյան և արևելյան սահմաններին են գտնվում Կվանզա գետի վտակները։ Պարկից արևմուտք գտնվում է Կուլամագիա (Culamagia) քաղաքը, հարավ՝ Տեխոնգոլոլա քաղաքը։ Պարկը գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա։ Այն Անգոլայի ամենափոքր պարկն է, տարածքը կազմում է 630 կմ²։

Պարկում հիմնականում նոսր անտառներ են, գետերի երկայնքով կարող ենք հանդիպել միջանքային անտառներ։ Պարկի մի մասում ներկայացված են ջրածածկ մարգագետիններ և ճահճուտներ։ Վուդլենդ պարկում թփուտները ավելի խիտ են, քան Միոմբոյում։ Պարկի բուսական աշխարհում ներկայացված են Brachystegia wangermeeana, Brachystegia boehmii և Julbernardia բուսատեսակները, հանդիպում են նաև Piliostigma, Burkea, Monotes, ստրիխնոս, Ստերկուլյա և Dombeya։ Պարկի տարածքում՝ մարգագետիների և Վուդլենդի միջև, կարող ենք տեսնել Uapaca benguelensis, Piliostigma, Annona, Entadopsis և Erythrina abyssinica ծառատեսակի միայնակ ծառերին։ Ճահճուտներում հիմնականում աճում են պապիրուսներ[1]։

Պարկում ապրում են մեծաքանակ թռչուններ։ Օգոստոս-սեպտեմբեր ամսիներին կատարված դիտարկումները ցույց են տվել, որ ազգային պարկում կան 170-ից ավելի թռչնատեսակներ։ Վուդլենդի առանձնահատկությունների պատճառով պարկի հիմնական բնակիչներ միոմբոները բնակվում են միայն այդ պարկում։ Պարկում են բնակվում վերացող սև այծյամները (Hippotragus niger variani)։ 1982-2005 թվականներին պարկում սև այծյամների գոյության մասին ապացույցներ չկային։ 2005 թվականի ապրիլին Կաթոլիկական համալսարանի (Catholic University’s Centre for Scientific Studies and Investigation) գիտահետազոտական կենտրոնի արշավորդներին հաջողվել է նկարահանել պարկի կենդանիներին[2]։ 2014 թվականի հաշվարկներով՝ պարկում կային 35 առանձնյակ։ Այգու տարածքում հանդիպում են նաև 15 տեսակ կաթնասուն, 3 տեսակ սողուններ և 1 տեսակ երկկենցաղ[3]։

Պարկը ձևավորվել է 1970 թվականին, հիմնականում սև այծյամներին պահպանելու համար (Hippotragus niger variani)։ Պատերազմի ժամանակ պարկի վարչակազմը լուծարվել է և միայն 2006 թվականին ձևավորվեց վարչական մարմինը[4]։ 2014 թվականին պարկ է բերվել կենդանիների պոպուլյացիան վերահսկող սարքավորում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FRAMEOWRK REPORT ON ANGOLA’S BIODIVERSITY p.22-23// Ministry of Environment
  2. ANGOLA: Rare sable antelope survives the war // IRIN
  3. 3,0 3,1 «Angola: Surveillance Reinforced in Cangandala Park to Tackle Illegal Poaching». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին. // allafrica.com
  4. FRAMEOWRK REPORT ON ANGOLA’S BIODIVERSITY p.19 // Ministry of Environment

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգադալա (ազգային պարկ)» հոդվածին։