Jump to content

Կանանց և երեխաների պաշտպանության վերաբերյալ արտակարգ իրավիճակներում և զինված հակամարտությունների պայմաններում հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց և երեխաների պաշտպանության վերաբերյալ արտակարգ իրավիճակներում և զինված հակամարտությունների պայմաններում հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1974 թվականին և նույն թվականին ուժի մեջ է մտել։ Այն առաջարկվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհդի կողմից՝ հիմնվելով այն փաստի վրա, որ կանայք և երեխաները հաճախ դառնում են պատերազմների, քաղաքացիական անկարգությունների և այլ արտակարգ իրավիճակների զոհեր, որոնք առաջացնում են նրանց նկատմամբ անմարդկային գործողություններ և արդյունքում լուրջ վնաս հասցնում[1]։

Հռչակագրում նշվում է, որ կանայք և երեխաները զինված հակամարտությունների ընթացքում ենթարկվում են զոհաբերության ճնշման, ագրեսիայի, գացութատիրության, ռասիզմի, օտար տիրապետության և օտար ճնշման հետևանքով։ Հռչակագիրը հատկապես արգելում է քաղաքացիական բնակչության վրա հարձակումներն ու ռմբակոծումները (Հոդված 1), ինչպես նաև քաղաքացիական բնակչության դեմ քիմիական և կենսաբանական զենքի կիրառումը (Հոդված 2)։ Համաձայն հոդված 3-ի պետություններից պահանջվում է պահպանել 1925 թվականի Ժնևի արձանագրությունը և 1949 թվականի կոնվենցիան, Բացի այդ Հչռակագիրը պարտադրում է երկրներին միջոցներ կիրառել հալածանքների, խոշտանգումների, պատժիչ միջոցների, նվաստացուցիչ վերաբերմունքի և բռնության դադարեցման ուղղությամբ, հատկապես երբ դրանք ուղղված են կանանց և երեխաների դեմ։ Այն նաև ճանաչում է կալանավորումը, խոշտանգումները, գնդակահարությունները, զանգվածային ձեռբակալությունները, հավաքական պատիժները, բնակարանների ոչնչացումը և հարկադիր վտարումները որպես հանցավոր գործողություններ[2]։

Հռչակագրում նաև ամրագրված են որոշ անօտարելի իրավունքներ, ինչպիսիք են սննդի, ապաստանի և բժշկական օգնության հասանելիությունը, որոնք պետք է ապահովվեն արտակարգ իրավիճակներում հայտնված կանանց և երեխաներին[3]։

Վերջապես, հռչակագրում նշվում է, միջազգային իրավունքի այլ փաստաթղթերի պարտադիր բնույթը՝ հիշատակելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիակա և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, Երեխաների իրավունքների Ժնևյան հռչակագիրը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kinnear, Karen L. (2011). Women in Developing Countries: A Reference Handbook. ABC-CLIO. էջ 182. ISBN 9781598844252.
  2. Kinnear, Karen L. (2011). Women in Developing Countries: A Reference Handbook. ABC-CLIO. էջեր 182–183. ISBN 9781598844252.
  3. Kinnear, Karen L. (2011). Women in Developing Countries: A Reference Handbook. ABC-CLIO. էջ 183. ISBN 9781598844252.
  4. Kumar, Anuradha V. (2002). Encyclopaedia of Human Rights Development of Under Privileged, Volume 2. Sarup & Sons. էջ 89. ISBN 9788176253246.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]