Կայսրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսրը
անգլ.՝ Emperor
Երկիր Ճապոնիա
 ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2012 և սեպտեմբերի 26, 2013[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Վեբեր
ՊրոդյուսերՅոկո Նարահաշի
Սցենարի հեղինակԴևիդ Քլաս
ԴերակատարներՄեթյու Ֆոքս, Թոմի Լի Ջոնս, Կաորի Մոմոի, Էրիկո Հացունե, Տոսիյուկի Նիսիդա, Մասատոշի Նակամուրա, Հանեդա Մասայոսի, Մասատո Իբու, Իսաո Նատսույագի և Աարոն Ջեքսոն
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ
ԵրաժշտությունԱլեքս Հեֆս
ՄոնտաժՔրիս Փլամեր
Պատմվածքի վայրՏոկիո և Ճապոնիա
Նկարահանման վայրՆոր Զելանդիա և Ճապոնիա
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

Կայսրը (անգլ.՝ Emperor), ռեժիսոր Պիտեր Վեբերի ռազմա-պատմական դրաման` Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականին՝ Ճապոնիայի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի գրավման ժամանակ «հոգեբանական գործողությունների» ամերիկացի ղեկավար գեներալ Բոներ Ֆելերսը միութենական օկուպացիոն զորքերի գլխավոր հրամանատար Դուգլաս Մակարտուրից առաջադրանք է ստանում պարզել կայսր Հիրոհիտոյի դերը Երկրորդ աշխարհամարտում, որպեսզի հասկանա, արդյոք նա պետք է մահապատժի ենթարկվի որպես պատերազմական հանցագործ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Роль
Թոմի Լիոնսը Բանակային գեներալ Դուգլաս Մակարտուր
Մեթյու Ֆոքս գեներալ Բոներ Ֆելերս
Յորիկո Հանցունէ Այա Սիմադա
Տոսիյուկի Նիսիդա Գեներալ Կաձիմա
Մասայոսի Հանեդա Տակասի
Կոլին Մոյ Գեներալ Ռիչթել
Մասատոսի Նակամուրա արքայազն Կոնոէ
Տակատորո Կատոակա Կայսր Հիրոհիտո
Սյոհեյ Հինո գեներալ Հիդեկի Տոձիո

Ֆիլմի ամբողջ սյուժետային գիծը` Ֆելլերսի սերը Աե Սիմադեի նկատմամբ, հորինվել է ֆիլմի համար։ Իրականում, 1925 թվականին, Ֆելերսը ամուսնացել է Դորոթի Դայսարտի հետ, ով նրան ուղեկցում էր բոլոր ուղևորություններում, ներառյալ կապիտուլյացիայի ենթակա Ճապոնիա։ Այնուամենայնիվ, Աիի կերպարը հիմնված էր իսկական ճապոնուհու ՝ Յուրի Վատանաբեի վրա, ում հետ Ֆելերսը հանդիպել է Էրլխեմի քոլեջում 1915 թվականին։ Վատանաբեն հաղթահարել է պատերազմը, և Ֆելերսի հետ ամուր բարեկամական հարաբերութունների մեջ էր, որը տևել է մինչև Վատանաբեի մահը` 1954 թվականի հունիսին։

Թողարկման ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն առաջին անգամ ներկայացվել է Տորոնտոյի կինոփառատոնում, 2012 թվականի սեպտեմբերի 14-ին[3]։ 2013 թվականի մարտի 8-ին ֆիլմը թողարկվել է սահմանափակ ցուցադրությամբ Միացյալ Նահանգներում[4]։ Ֆիլմի պրոդյուսերը և անձնակազմի որոշ անդամներ մասնակցել են 2013 թվականի հուլիսի 18-ին Ճապոնիայում կայացած պրեմիերային, որը տեղի է ունեցել հուլիսի 27-ին ֆիլմը վարձույթ հանելուց առաջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. IMDb: Emperor - Country
  3. Vlessing, Etan (2012 թ․ օգոստոսի 14). «Toronto 2012: Paul Andrew Williams' 'Song for Marion' to Close 37th Edition». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «"Emperor" Japan premiere». Keizo Mori. UPI. 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Fox tackles history in 'Emperor'». Giovanni Fazio. The Japan Times. 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]