Կամո Նիկոլայի Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կամո Ալավերդյան (այլ կիրառումներ)
Կամո Նիկոլայի Ալավերդյան
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԿԱՄՈ ՆԻԿՈԼԱՅԻ.jpg
10 նոյեմբերի, 1966 - 10 դեկտեմբերի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թաղավարդ, Մարտունու շրջան
Մահվան վայր ԼՂՀ Շբարթլու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Arzhakh Martakan khach 2.jpg

Կամո Ալավերդյան (10 նոյեմբերի, 1966, Թաղավարդ, Մարտունու շրջան - 10 դեկտեմբերի, 1993, Շբարթլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Ալավերդյանը ծնվել է 1966 թ. նոյեմբերի 10-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, բանվորի ընտանիքում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը։ 1986-88 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է տեխնիկումը և աշխատել հայրենի գյուղի պետական տնտեսությունում։

1992 թվականից ծառայել է Թաղավարդի գումարտակում՝ որպես տանկիստ։ Մասնակցել է Ղաջարի, Ֆիզուլու, Հորադիզի, Աղդամի, Գևորգավանի և մի շարք այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 10-ին Շբարթլու տեղամասում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Թաղավարդի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]