Jump to content

Կամար բիզնես կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամար բիզնես կենտրոն
Տեսակկառույց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՎազգեն Սարգսյան փողոց
Հիմնադրված է2014
ՃարտարապետՌուբեն Հասրաթյան և Միքայել Հասրաթյան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կամար բիզնես կենտրոն, բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքով, երեք տարբեր ժամանակաշրջանների՝ ցարական, խորհրդային և ժամանակակից շենքեր միավորող բիզնես կենտրոն Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Խորենացու և Դեղատան փողոցների հատման մասում՝ Կենտրոնական բանկի և Ստեփան Շահումյանի հրապարակի հարևանությամբ[1]։ Կառուցվել է 2014 թվականին։ Ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները[2]։

«Կամար» բիզնես-կենտրոնը երեք տարբեր ժամանակաշրջանների շենքերի՝ ցարական, խորհրդային և ժամանակակից համալիր է։ Ամասիայի սև տուֆից կառուցված «Սև շենքի» նախագծի հեղինակն է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանը (1910 թվական)։ Այն տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքն է եղել։ Այնտեղ 1926 թվականին կառուցվել է նաև Գյուղատնտեսական բանկի շենքը, որի ճարտարապետը Նիկողայոս Բունիաթյանն է, իսկ կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին[2]։

Տեխնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցուցատախտակ «Կամար» բիզնես կենտրոնի պատին
    Կենտրոնն ունի 9 վերգետնյա հարկ ` 23 100 2 մետր ընդհանուր մակերեսով
  • Ճարտարապետներ՝ Ռուբեն Հասրաթյան, Միքայել Հասրաթյան
  • Ինժեներական դիզայն՝ RENCO Armestate ՍՊԸ
  • Գլխավոր կապալառու՝ Horizon 95 ՍՊԸ
  • BREEAM խորհրդատու՝ DEERNS, Իտալիա
  • Շենքի սեփականատեր՝ «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ

BREEAM հավաստագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կամար» բիզնես-կենտրոնն «Ա» դասի առաջին «կանաչ» բիզնես-կենտրոն է Հայաստանում։ Արժանացել է BREEAM հավաստագրի։ Կենտրոնը ժամանակակից ճարտարապետության, էներգախնայող տեխնոլոգիաների և հարմարավետ տարածքների ներդաշնակ միաձուլում է մեկ հարկի տակ։ «Կամար» բիզնես կենտրոնի կառուցման ընթացքում օգտագործվել են շրջակա միջավայրի համար անվտանգ նյութեր, ներդրվել են էներգախնայող համակարգեր։

Բիզնես կենտրոնի շենքում ստեղծվել է ուղղհայաց «կանաչ» պատ, որը Եվրոպայի ամենաբարձր «կենդանի» պատն է, ունի 20 մետր բարձրություն, ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ։ Նախագիծն իրականացրել է Green Lad ընկերությունը` Novintiss ֆրանսիական ընկերության տեխնոլոգիաներով։ «Կանաչ» պատը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը, ծառայում նաև որպես արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ` մեղմացնելով շոգը 8-10 աստիճանով։ Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել են փոքրիկ ջրվեժներ, որտեղից ջուրը գոլորշիանում է` ստեղծելով լրացուցիչ խոնավություն[3]։

«Կենաց ծառ»

Կամար բիզնես կենտրոնի մուտքը զարդարում է խորհրդավոր կամարը, որի կենտրոնում «կենաց ծառն» է` երկարակեցության և բարգավաճման հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը։ Հեղինակներն են ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը և քանդակագործ Դավիթ Երևանցին։

Երևանի ֆինանսական պատմությունը ներկայացնող թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմար բիզնես կենտրոնը երեկոյան

«Կամար» բիզնես կենտրոնում բացված թանգարանում ներկայացվում է պատմական ժառանգություն՝ բացառիկ լուսանկարներ Երևանի և Թբիլիսիի արխիվներից, տեղեկատվություն «Սև շենքի», Գյուղատնտեսական բանկի, դրանցում տարբեր ժամանակներում տեղակայված տարբեր կառույցների վերաբերյալ[2]։

Թանգարանը բաղկացած է երեք մասից. առաջին հատվածում Հին Երևանն է, երկրորդում՝ Թիֆլիսի առևտրային բանկի ստեղծման վերաբերյալ փաստաթղթեր ու լուսանկարներ են և Գյուղատնտեսական բանկի ստեղծման պատմությունը ցույց տվող լուսանկարներ։ Երրորդ բաժնում ներկայացված է նոր ժամանակաշրջանը։ Թանգարանում ներկայացված են բացառիկ փաստաթղթեր, Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի կնիքի նմուշը։ Արխիվային նյութերի ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ «Սև շենքի» իրական ճարտարապետը թիֆլիսահայ Միքայել Օհանջանյանն է, սակայն մինչև վերջերս շենքի ճարտարապետն է համարվել Բորիս Մեհրաբյանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]