Կաճառ (տարեգիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաճառ

«Կաճառ», համանուն գիտական կենտրոնի տարեգիրքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2006 թվականից (առաջին 8 ամիսը՝ գիտ-հասարակական ամսաթերթ) Ստեփանակերտում։ Գլխավոր խմբագիր՝ Մհեր Հարությունյան։

Ներկայացնում է կենտրոնի գործունեությունը, տպագրում է Արցախի պատմությանը, մշակույթին, ազգագրությանը, Արցախյան պատերազմին, Արցախյան հիմախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող նյութեր, արցախյան բանահյուսության նմուշներ, անտիպ հատվածներ՝ անվանի մարդկանց նամականուց, գրախոսություններ, բանավեճեր, հարցազրույցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։