Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 21, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Լեռնահայաստանի Հանրապետության զինանշան
Լեռնահայաստանի Հանրապետության զինանշան

Զանգեզուրի ինքնապաշտպանություն, հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական, թաթարական ու խորհրդային զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում։ Ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը։

Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ 1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար էր նշանակվել Արսեն Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը։

Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը

Ինքնապաշտպանական կռիվների հաղթական ավարտի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում շարունակել...