Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 24, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Հայաստանի տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ Վաղ անցյալում Լավրասիա, Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպհիմալայան երկրակամարածալքային իջվածքը։

Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը։ Երկրակեղևի հաստությունն այստեղ կազմում է 38-40 կմ-ից (իջվածքներում) մինչև 52-53 կմ (բարձրացումներում), հրաբխանստվածքային շերտի հաստությունը 3-8 կմ է, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ բազալտային շերտինը՝ 20-25 կմ։

Հայկական լեռնաշխարհի հյուսիսային թևը կազմում է Փոքր Կովկասի, Կարադաղի, Թալիշի կուլիսաձև զուգորդվող կամարածալքերի շարքը, իսկ հարավային և կենտրոնական թևերը՝ Հայկական Տավրոսի և Զագրոշի լեռնաշղթաները։ Սրանք, որպես ծալքավոր համակարգեր, ձևավորվել են մասամբ պալեոզոյում ու մեզոզոյում՝ հիմնականում պալեոգենի լեռնակազմական շարժումների հետևանքով։ Հայկական լեռնաշխարհի տարածքը կայնոզոյի վերջում տեկտոնական շարժումների հետևանքով ենթարկվել է տարբերակված խոշոր կամարաձև բարձրացումների շարունակել ...