Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 22, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Շոն Քոնների, 1999 թ. լուսանկար
Շոն Քոնների, 1999 թ. լուսանկար

Սըր Թոմաս Շոն Քոնների (անգլ.՝ Thomas Sean Connery; օգոստոսի 25, 1930 (93 տարեկան), Էդինբուրգ, Շոտլանդիա), շոտլանդացի կինոդերասան։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր է։ Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։ Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների։ Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են՝ գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն։

Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Հայրը՝ Ջոզեֆ Քոններին բանվոր էր, իսկ մայրը՝ Էֆեմիի Մակլինը, հավաքարարուհի։ Առաջին մասնագիտությունը, որով նա աշխատել է եղել է կաթնամթերքի վաճառող։ Դրանից հետո ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերում։

Շոն Քոններին 2 անգամ ամուսնացել է։ Առաջին կինը Դայան Սիլենտոն է, ում հետ ամուսնացել է 1962 թվականին։ 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 1975 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ նկարչուհի Միշելին Ռոքվեբրունի հետ, ում հետ ապրում է մինչ օրս շարունակել...